Նասեբար
քաղաք Բուլղարիայում / From Wikipedia, the free encyclopedia
Նասեբար կամ Նասսեբար (բուլղար․՝ Несебър), հայտնի է նաև, որպես Նեսեբուր և Մեսեմբրիա (հուն․՝ Μεσημβρία), հին քաղաք Բուլղարիայի արևմուտքում՝ Բուլղարիայի սևծովյան ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նասեբար | |||||
Несебър | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մարզ | Բուրգասի մարզԲուրգասի մարզ | ||||
Քաղաքապետ | Նիկոլայ Դիմիտրով | ||||
Մակերես | 31.852 կմ² | ||||
ԲԾՄ | 30 մ | ||||
Խոսվող լեզուներ | Բուլղարերեն | ||||
Բնակչություն | 13,347 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 0554 | ||||
Փոստային ինդեքս | 8230 | ||||
Փոստային դասիչ | 8230 | ||||
Պաշտոնական կայք | nesebarinfo.com | ||||
| |||||
Համարվում է Սևծովյան Բուլղարիայի գլխավոր հանգստավայրերից մեկը[1]։ Համարվում է Բուրգասի մարզի համանուն շրջանի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը։ Նասեբարն անվանում են Սև ծովի մարգարիտ։ Նասաբարը բավականին հարուստ քաղաք է և կոչվում է քաղաք-թանգարան։ Նասեբարը համարվում է Սև ծովի ափին գտնվող գլխավոր զբոսաշրջային ուղղություններից ու նավահանգիստներից մեկը։ Աշխարհի ամենաարևոտ ծովափներից մի քանիսն գտնվում են հենց այս քաղաքում։
Քաղաքն ունի բավականին հարուստ պատմություն։ Զարգացել է տարբեր քաղաքակրթությունների ազդեցությամբ։ 1983 թվականից Նասաբարը գրանցված է Բուլղարիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
2009 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 11,626 մարդ։ Ամառային ամիսներին այս թիվը կրկնապատկվում և եռապատկվում է։