Նասրին Սոտուդե - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նասրին Սոտուդե.

Նասրին Սոտուդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նասրին Սոտուդե
պարսկերեն՝ نسرین ستوده
Ծնվել էապրիլի 3, 1963(1963-04-03) (58 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն
 Փահլավիների հարստություն
և
 Իրան
Կրոնիսլամ[1] և տասներկուականներ[1]
ԿրթությունՇահիդ Բեհեշտիի համալսարան
Մասնագիտությունփաստաբան
Պարգևներ և
մրցանակներ
ՊԵՆ/Բարբարա Գոլդսմիթի «Գրի ազատություն» մրցանակ Սախարովի մրցանակ «Մեկ մարդկություն» մրցանակ Ջուզեպե Մոտայի մեդալ Ludovic-Trarieux International Human Rights Prize? «Ճիշտ կենսակերպի» մրցանակ[2][3] և 100 կին[4]
Nasrin Sotoudeh Վիքիպահեստում

Նասրին Սոտուդե (պարսկերեն՝ نسرین ستوده, ապրիլի 3, 1963(1963-04-03), Թեհրան, Իրան), փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան Իրանում։ Նա ներկայացրել է 2009 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ կալանավորված ակտիվիստների և քաղաքական գործիչների, ինչպես նաև մահվան դատապարտված անչափահասների շահերը[5]։ Նրա փաստաբանական ծառայություններից են օգտվել լրագրող Իսա Սահարկիզը, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին և Իրանի ազգային ժողովրդական ճակատի առաջնորդ Հեշմատ Տաբարզադին[6]։ Նա նաև ներկայացրել է այն կանանց շահերը, որոնք ձերբակալվել են առանց հիջաբի հանրության առջև հայտնվելու համար, ինչը պատժելի արարք է Իրանում[7]։

Սոտուդեն ձերբակալվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ պետության անվտանգության դեմ դավադրության և հակապետական քարոզչության մեղադրանքով[5] և բանտարկվել է Էվին բանտում[8]։ 2011 թվականի հունվարին Իրանի իշխանությունները Սոտուդեին դատապարտել են 11 տարվա ազատազրկման, ինչպես նաև արգելել են 20 տարվա ընթացքում զբաղվել իրավաբանական գործունեությամբ և երկրից դուրս գալ։

2018 թվականի հունիսին նա կրկին կալանավորվել է, իսկ 2019 թվականի մարտի 12-ին դատարանը նրան դատապարտել է ազատազրկման Թեհրանում՝ ազգային անվտանգության հետ կապված մի քանի հանցագործությունների համար մեղադրանքներ առաջադրելուց հետո։ Մինչ Թեհրանի դատարանը Իսլամական հանրապետության նորությունների գործակալությանը հայտնում էր, որ Սոտուդեն ազատազրկվել է 7 տարով, այլ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առավելագույն պատիժը նախատեսված է 10 տարի ազատազրկում և մտրակի 148 հարված, իսկ վեց այլ վճիռներով ընդհանուր պատիժը հասնում է 38 տարվա ազատազրկման[9][10][11][12]։

Ընտանիք և կրթություն

Նասրին Սոտուդեն ծնվել է 1963 թվականին իրանական «միջին խավի կրոնական» ընտանիքում[13]։ Նա իրավագիտություն է սովորել Թեհրանում Շահիդ Բեհեշտիի անվան համալսարանում[14]։ «Միջազգային իրավունքի» մասնագետի որակավորմամբ համալսարանն ավարտելուց հետո Սոտուդեն 1995 թվականին հաջողությամբ հանձնել է փաստաբանի քննությունը, սակայն իրավաբանական պրակտիկայի թույլտվություն ստանալու համար ստիպված է եղել սպասել ութ տարի[13]։

Սոտուդեի ամուսինը Ռեզա Խանդանն է։ Նրանք ունեն երկու երեխա[15]։ Իր խոսքում Սոտուդեն հայտնել է, որ Ռեզան «ժամանակակից մարդ է», որը կանգնած է իր և իր աշխատանքի կողքին[14]։

2012 թվականի հոկտեմբերին նա (ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ) արժանացել է Սախարովի անվան մրցանակի[16]։ Նասրին Սոտուդեի բացակայության պատճառով նրա մրցանակը շնորհվել է Շիրին Էբադիին։

Աշխատանք և գործունեություն

Սոտուդեն իր կարիերան սկսել Է Իրանի բնակարանաշինության նախարարության իրավաբանական վարչությունում և երկու տարի անց միացել է պետական «Թեջարաթ բանկի» իրավաբանական բաժնին։ Բանկում աշխատելու ընթացքում նա ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ դեպքերով Հաագայում Իրանի շահերի համար դատական գործերի և իրավաբանական փաստարկների նախապատրաստմանը[14]։

«Կանանց իրավունքների ոլորտում» Սոտուդեի առաջին գործը եղել է «Daricheh» ամսագրի համար նրա բազմազան հարցազրույցների և հոդվածների ժողովածուն։ Ամսագրի գլխավոր խմբագիրը մերժել է ժողովածուն, ինչը Սոտուդեին ավելի վճռական է դարձրել կանանց իրավունքների համար իր աշխատանքներում[13]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://ipa.united4iran.org/fa/prisoner/4445/
  2. Right Livelihood Awards go to rights activists from Belarus, Nicaragua, the US and IranDeutsche Welle, 2020.
  3. https://www.rightlivelihoodaward.org/media/premio-2020-defensores-ddhh/
  4. BBC 100 Women 2020: Who is on the list this year? // BBC News Online — 2020.
  5. 5,0 5,1 «Iran opposition lawyer Nasrin Sotoudeh detained»։ BBC News։ 9 сентября 2010 года։ Վերցված է հոկտեմբերի 23, 2010 
  6. «Iran: Lawyers' defence work repaid with loss of freedom»։ Human Rights Watch։ հոկտեմբերի 1, 2010։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2012-ին։ Վերցված է ապրիլի 26, 2011 
  7. «Nasrin Sotoudeh: Iranian human rights lawyer jailed for 38 years, say family»։ BBC News։ մարտի 12, 2019։ Վերցված է մարտի 12, 2019 
  8. «Jailed Iran Lawyer 'Gets Family Visit, Ends Hunger Strike'»։ Radio Farda։ 26 октября 2010 
  9. «Iranian human rights lawyer sentenced to 38 years in prison, her family says» 
  10. https://www.amnesty.org/en/latest/news/2019/03/iran-shocking-33-year-prison-term-and-148-lashes-for-womens-rights-defender-nasrin-sotoudeh/
  11. «33 года тюрьмы и 148 ударов плетью: за что приговорили иранского адвоката Насрин Сотуде»։ 14 марта 2019 
  12. «Human rights lawyer Nasrin Sotoudeh jailed 'for 38 years' in Iran» 
  13. 13,0 13,1 13,2 Azadeh Davachi (սեպտեմբերի 15, 2010)։ «IMPRISONED -- Nasrin Sotoudeh: A Mother, A Lawyer, An Activist»։ Payvand։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2012-ին։ Վերցված է հունվարի 13, 2011 
  14. 14,0 14,1 14,2 Syma Sayyah (մայիսի 29, 2007)։ «Nasrin Sotoudeh: The Ardent, Passionate and Dedicated Attorney at Law»։ Payvand։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 28, 2012-ին։ Վերցված է հունվարի 13, 2011 
  15. «Iran: Demand Release of human rights lawyer, Nasrin Sotoudeh»։ Amnesty International։ սեպտեմբերի 9, 2010։ Վերցված է հոկտեմբերի 29, 2010 
  16. «Иранские оппозиционеры стали лауреатами премии Сахарова за 2012 год»։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-26 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նասրին Սոտուդե
Listen to this article