Նատալյա Էդուարդովնա Անդրեյչենկո (ռուս.՝ Наталья Эдуардовна Андрейченко, մայիսի 3, 1956(1956-05-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1984)[2]։ Առավել հայտնի է «Սիբիրիադա» (1978), «Ռազմադաշտային սիրավեպ» (1983) և «Մերի Պոպինս, ցտեսություն» (1983) ֆիլմերում կատարած դերերով։
Արագ փաստեր Նատալյա Անդրեյչենկոռուս.՝ Наталья Эдуардовна Андрейченко, Ծնվել է ...
Փակել
Նատալյա Անդրեյչենկոն ծնվել է 1956 թվականի մայիսի 3-ին Մոսկվայում։ Դերասանուհի դառնալ որոշել է դեռ դպրոցում։ Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան ընդունվելու անհաջող փորձից հետո ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Սերգեյ Բոնդարչուկի և Իրինա Սկոբցևայի արվեստանոցում։
Կինոյում իր նորամուտը կատարել է 1975 թվականին, երբ երկրորդ կուրսում սովորելու ժամանակ նկարահանվել է «Արշալույսից մինչև արշալույս» և «Օրորոցային տղամարդկանց համար» ֆիլմերում։ Առաջին խոշոր դերասանական հաջողությունը եղել է դերը «Սիբիրիադա» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1979 թվականին։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի, սակայն հանդիսատեսի շրջանում ամենամեծ հաջողությանն Անդրեյչենկոն արժանացել է նրա երկու դերեր՝ Մերի Պոպինսի դերը Լեոնիդ Կվինիխիձեի «Մերի Պոպինս, ցտեսություն» հեռուստատեսային ֆիլմում և Լյուբա Անտիպովայի դերը «Ռազմադաշտային սիրավեպ» մելոդրամայում։
«Ներիր» ֆիլմում կատարած դերի համար նա ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի «Խորհրդային էկրան» ամսագրի ընթերցողների կողմից, իսկ «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» ֆիլմում կատարած Կատերինա Իզմայլովայի դերի համար առաջադրվել է «Նիկա» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում։ 1996 թվականին Natasha & GooSee խմբի հետ ձայնագրել է MOST ալբոմը, որտեղ հանդես է եկել որպես վոկալիստ[3]։
2010 թվականին դարձել է «Ուկրաինան արցունքներին չի հավատում» տաղանդների ուկրաինական շոուի ժյուրիի անդամներից մեկը։ 2011 թվականին Դմիտրի Նագիևի հետ միասին վարել է «Օրենքով մայրիկը» ռեալիթի-շոուն «Պերեց» հեռուստաալիքով։
- Առաջին ամուսինը՝ Մաքսիմ Դունաևսկի (ծնվել է 1945 թվականին), ռուս կոմպոզիտոր,
- Որդին՝ Դմիտրի Շելլ (ծնված՝ 25 նոյեմբերի 1982)[4], աշխատում է շվեյցարական բանկում, բանկիր, Մաքսիմ Դունաևսկու որդին է, վերցրել է իր խորթ հոր ազգանունը[5]։
- Երկրորդ ամուսինը (1985-2005)՝ Մաքսիմիլիան Շելլ (1930-2014), ավստրիացի դերասան և կինոռեժիսոր։
- Դուստրը՝ Նաստասյա Շելլ (ծնվել է 1989 թվականին)[6]
Նատալյա Անդրեյչենկոն 1991 թվականին գաղթել է ԱՄՆ՝ ամուսնու՝ Մաքսիմիլիան Շելլի մոտ։ 2005 թվականին ամուսնալուծությունից հետո վերադարձել է Ռուսաստան[7]։
- Բուսակեր է, սնվում է հում ուտելիքով, զբաղվում է յոգայով[8][9]։
- 1975 – Արշալույսից մինչև արալույս (ռուս.՝ От зари до зари)
- 1976 – Ստեպանովի հուշատետրը (ռուս.՝ Степанова памятка) – Տանյուշա
- 1976 – Օրորոցային տղամարդկանց համար (ռուս.՝ Колыбельная для мужчин) – Վալյա Կռիլովա
- 1977 – Մենամարտ տայգայում (ռուս.՝ Поединок в тайге)
- 1977 – Մեր պարտքերը (ռուս.՝ Долги наши) – Վերկա
- 1977 – Տափաստան (ռուս.՝ Степь) – աղջիկ խրձերի վրա
- 1978 – Հեռանալով հեռացիր (ռուս.՝ Уходя — уходи) – Լյուբա
- 1978 – Սիբիրիադա (ռուս.՝ Сибириада) – ԱՆաստասիա Սոլոմինա
- 1979 – Հնձվորներ (ռուս.՝ Жнецы) – Մարիա
- 1979 – Վաճառական կինն ու բանաստեղծը (ռուս.՝ Торговка и поэт) – Օլգա
- 1979 – Ժամանեց մարսեցին աշնանային գիշերով (ռուս.՝ Прилетел марсианин в осеннюю ночь) – Վալկիրիա Նիկոլաևնա
- 1980 – Գետանցման ժամանակ ձիերին չեն փոխում (ռուս.՝ Коней на переправе не меняют) – Ալլա
- 1980 – Տիկնայք հրավիրում են տղամարդկանց (ռուս.՝ Дамы приглашают кавалеров) – Ռաիսա
- 1980 – Հարսանեկան գիշեր (ռուս.՝ Свадебная ночь) – Մաշա
- 1981 – Արիություն (ռուս.՝ Мужество) – Տոնյա
- 1982 – Լյուդմիլա (ռուս.՝ Людмила) – Զինա
- 1982 – Մարդը, որ փակեց քաղաքը (ռուս.՝ Человек, который закрыл город) – Նինա Լազարևա
- 1982 – Տեսուչ Լոսև (ռուս.՝ Инспектор Лосев) – Վարվառա Գլոտովա
- 1982 – Մենք այստեղ պետք է ապրենք (ռուս.՝ ) — Արինա
- 1983 – Ռազմադաշտային սիրավեպ (ռուս.՝ Военно-полевой роман) – Լյուբով Անտիպովա
- 1983 – Մերի Փոպինս, ցտեսություն (ռուս.՝ Мэри Поппинс, до свидания) – Մերի Փոպինս
- 1983 – Երկուսը մեկ անձրևանոցի տակ (ռուս.՝ Двое под одним зонтом) – Լյուդմիլա (հնչյունավորել է Ինգա Տրետյակովան))
- 1985 – Մարիցա (ռուս.՝ Марица) – Մարիցա
- 1986 – Ներիր (ռուս.՝ Прости) – Մարյա Սերգեևնա, գրիպի ինստիտուտի աշխատակից
- 1986 – Պետրոս Մեծ (ռուս.՝ Пётр Великий) – Եվդոկիա Լոպուխինա
- 1987 – Կարմիր խաչի նշանի ներքո (ռուս.՝ Под знаком Красного Креста) – Նինա Մալիշևա
- 1989 – Մցենսկի գավառի լեդի Մակբեթը (ռուս.՝ Леди Макбет Мценского уезда) – Կատերինա Իզմայլովա
- 1993 – Մոմեր խավարում (ռուս.՝ Свечи во тьме) (ԱՄՆ, Էստոնիա) – Մարթա Վելիստե
- 1994 – Փոքր Օդեսա (ռուս.՝ Маленькая Одесса) – Նատաշա
- 1995 – Ավրորա։ «Գրավում» գործողություն (ռուս.՝ Аврора: Операция «Перехват») – Ֆրանչեսկա Զաբորցին
- 1997 – Բժիշկ Քուին, կին բժիշկը (ռուս.՝ Доктор Куин, женщина-врач) (հեռուստասերիալ, «Wave Goodbye» էպիզոդ) – արքայադուստր Նիզամովա
- 1998 – Tatort: Russisches Roulette (հեռուստասերիալ, ԳԴՀ, Ավստրիա, Շվեյցարիա) – Հելենա Կրասնովա, ռուս թարգմանչուհի
- 1998 – Нежить – Պանտիա, վամպիր[10]
- 1999 – 8 ½ $ – Քսենյա Պոտեխինա (հնչյունավորել է Ռենատա Լիտվինովան)
- 2001 – Երջանկության բանաձևը (ռուս.՝ Формула счастья)
- 2001 – Նվիրիր ինձ լուսնի լույս (ռուս.՝ Подари мне лунный свет) – Իրինա Կուպրիյանովա
- 2002 – Օ’քեյ (ռուս.՝ О’кей) – Էլյա
- 2004 – Հայրերի մեղքերը (ռուս.՝ Грехи отцов) – Մարիա Անդրոսովա
- 2005 – Իմ մեծ հայկական հարսանիքը (ռուս.՝ Моя большая армянская свадьба) – Իրինա, Լենայի մայրը
- 2006 – Խաղաղ Դոն (ռուս.՝ Тихий Дон) – Դարյա (նկարահանումներն անցկացվել են 1994 թվականին)
- 2008 – Շատ ռուսական դետեկտիվ (ռուս.՝ Очень русский детектив) – Սնեժանա
- 2009 – Կյանքը փոխառությամբ (ռուս.՝ Жизнь взаймы) – Լյուդմիլա Ադամովա
- 2009 – Աշխարհի տանիքին (ռուս.՝ На крыше мира) – Ելենա Նաումովա
Новая Российская энциклопедия: в 12 т. / Ред. кол.: А. Д. Некипелов, В. И. Данилов-Данильян, В. М. Карев и др. — М.: ООО «Издательство „Энциклопедия“» Т. 2 А — Баяр, 2005. — 960 с.: ил.