From Wikipedia, the free encyclopedia
Նատալյա Միրչևնա Գերման (մոլդ.՝ Natalia Gherman, ծնվ. մարտի 20 1969, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական գործիչ, Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրայի աղջիկը, փոխվարչապետ, արտաքին գործերի և Մոլդովայի եվրոպական ինտեգրման նախարար։ 2015 թվականի հունիսի 22-ից հուլիսի 30-ը Մոլդովայի վարչապետն էր։
Նատալյա Գերման | |
Կուսակցություն՝ | Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մոլդովայի պետական համալսարան (1991) և Լոնդոնի թագավորական քոլեջ |
Մասնագիտություն՝ | բանասեր, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մարտի 20, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Մոլդովա |
Հայր | Միրչա Սնեգուր |
Պարգևներ | |
Նատալյա Գերմանը ծնվել է 1969 թվականի մարտի 20-ին Քիշնևում։ Մոլդովայի պետական համալսարանում սովորել է անգլերենի և գերմաներենի բանասիրական ֆակուլտետում։ 1992 թվականին ավարտել է Բուխարեստի Ազգային քաղաքական և վարչական հետազոտությունների դպրոցը։ Նատալյա Գերմանը եղել է Ավստրիայում Մոլդովայի դեսպան, ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցիչ և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում (2002-2006)։ Որպես դեսպան եղել է Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում (2006—2009)։
2009 թվականի հունիսի 29-ին Նատալյա Գերմանը նախարարի Անդրեյ Ստրատանի առաջարկով նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ ու եվրոպական ինտեգրացիայի և Մոլդովիայի ու Եվրամիության միջև բանակցությունների գլխավոր միջնորդ։
2013 թվականի մայիսի 30-ին Նատալյա Գերմանը նշանակվել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։
Կողմ է Մոլդովայի եվրաինտեգրմանը և դեմ է ՄՄ-ի ինտեգրմանը։ Կողմնակից է Մոլդովիայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքին[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.