From Wikipedia, the free encyclopedia
Նատրիումի թիոսուլֆատ, դեղամիջոց, որն օգտագործվում է ցիանիդային թունավորումների, գունափոփոխ որքինի բուժման և ցիսպլատինի կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունն իջեցնելու նպատակով[1][2]։ Ցիանիդային թունավորումների դեպքում այն հիմնականում օգտագործվում է նատրիումի նիտրիտից հետո և սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել ծանր դեպքերի ժամանակ[1][3]։ Նատրիումի թիոսուլֆատը ընդունվում է կա՛մ ներերակային ներարկումների, կա՛մ մաշկի քսուքների ձևով[1]։
Նատրիումի թիոսուլֆատ (բժշկական կիրառում) | |
---|---|
Տեսակ | Հիմնական դեղամիջոցներ |
Հոմանիշներ | Վերսիկլեար |
Կիրառում | ցիանիդային թունավորման և մաշկի սնկային հիվանդությունների բուժման համար |
Գործածության եղանակ | ներերակային ներարկում, մաշկային քսուքներ |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Micromedex Detailed Consumer Information |
Կողմնակի ազդեցություններն են փսխումը, հոդացավերը, տրամադրության փոփոխությունները, փսիխոզը և ականջներում զնգոցը[2]։ Անվտանգությունը լավ ուսումնասիրված չէ[4]։ Դեռևս պարզ չէ հղիության ընթացքում ընդունումը կվնասի երեխային, թե՝ ոչ[2]։ Խորհուրդ չի տրվում հիդրոքսոկոբալամինի հետ միաժամանակյա, միևնույն երակից ներարկում կատարելու միջոցով, օգտագործումը[3]։ Ցիանիդային թունավորումների ժամանակ նատրիումի նիտրիտը առաջացնում է մեթհեմոգլոբինեմիա և այս եղանակով հեռացնում ցիանիդը միտոքոնդրիումներից[3]։ Նատրիումի թիոսուլֆատը կապվում է ցիանիդի հետ՝ առաջացնելով ոչ տոքսիկ նյութ՝ թիոցիանատ[3]։
Ցիանիդային թունավորումների ժամանակ օգտագործել են նատրիումի թիոսուլֆատ սկսած 1930-ականներից[5]։ Այն գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի՝ առողջապահության համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի շարքում[6]։ 2013թ-ի տվյալներով ԱՄՆ-ում մեկ մեկ դոզայի արժեքը կազմում է 20 USD, իսկ նատրիումի նիտրիտի հետ միասին՝ կազմում է 110 USD[7]։
Նատրիումի թիոսուլֆատը հիմնականում օգտագործվում է ցիանիդային թունավորման և գունափոփոխ որքինի բուժման նպատակով[1]։
Նատրիումի թիոսուլֆատը հանդիսանում է ցիանիդային թունավորման կլասիկ անտիդոտ (հակաթույն)[8]։ Թունավորումը բուժելու նպատակով՝ այն օգտագործվում է նատրիումի նիտրիտից հետո և հիմնականում խորհուրդ է տրվում օգտագործել միայն բարդ դեպքերում[1][3]։ Ընդունման հիմնական եղանակը ներերակային ներարկումն է[1]։
Նատրիումի նիտրիտը առաջացնում է մեթհեմոգլոբին, որը հեռացնում է ցիանիդը միտոքոնդրիումներից[3]։ Հետագայում նատրիումի թիոսուլֆատը հանդես է գալիս որպես ծծումբի դոնոր՝ ցիանիդի ոչ տոքսիկ թիոցիանատի փոխակերպման ժամանակ։ Այս ռեակցիան կատալիզում է ռոդանազ ֆերմենտը։ Առաջացած թիոցիանատը մեզով հեռացվում է օրգանիզմից[3][9]։
Կան մտահոգություններ, որ նատրիումի թիոսուլֆատը այնքան էլ արագ ազդեցություն չի ունենում, և այնքան էլ արդյունավետ չէ առանց այլ ագենտների օգտագործման[9]։
Նատրիումի թիոսուլֆատը խորհուրդ է տրվում օգտագործել և՛ ցիանիդային, և՛ ածխածնի մոնօքսիդով թունավորումների ժամանակ[10]։
Կան փաստեր, որոնք փաստում են, որ նատրիումի թիոսուլֆատը կարելի օգտագործել երիկամների հիվանդության տերմինալ փուլում գտնվող հեմոդիալիզի հիվանդների մոտ հանդիպող կալցիֆիլաքսիան (արյան անոթների կալցիֆիկացիա) բուժելու համար[11][12]։
Չնայած այս ամենին հաստատվել է, որ այս բուժումը որոշ հիվանդների մոտ կարող է առաջացնել մետաբոլիկ (նյութափոխանակային) ացիդոզ[13][14]։
Ապացուցված է, որ նատրիումի թիոսուլֆատը օգնում է երիկամների խնդիրներ ունեցող հիվանդների մոտ գադոլինումիային կոնտրաստների պատճառով առաջացած եզակի սիստեմատիկ ֆիբրոզի բուժման ժամանակ[15]։
Միացությունը կարելի է օգտագործել նաև արտաբջջային հեղուկի ծավալի չափման և երիկամների կծիկային ֆիլտրացիայի գնահատման համար[16]։
Նատրիումի թիոսուլֆատով ոտքերի լվացումը կատարվոմ է դերմատոֆիտիայի պրոֆիլակտիկայի նպատակով։ Այն հանդիսանում է նաև գունափոփոխ որքինի գլխավոր հակասնկային ագենտը[17]։ Կարելի է օգտագործել սալիցիլաթթվի հետ միասին[18]։ Նատրիումի թիոսուլֆատը կարելի է օգտագործել նաև մաշկի այլ սնկային ինֆեկցիաների բուժման նպատակով[19]։
Կողմնակի ազդեցություններն են փսխումը, հոդացավերը, տրամադրության փոփոխությունները, փսիխոզը և ականջներում զնգոցը[2]։ Անվտանգությունը լավ ուսումնասիրված չէ[4]։ Դեռևս պարզ չէ հղիության ընթացքում ընդունումը կվնասի երեխային, թե՝ ոչ[2]։ Խորհուրդ չի տրվում հիդրոքսոկոբալամինի հետ միաժամանակյա, միևնույն երակից ներարկում կատարելու միջոցով օգտագործումը[3]։
Նատրիումի թիոսուլֆատը հայտնի է որպես ցիանիդային թունավորման բուժման եղանակ դեռևս 1930-ականներից[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.