Նարեկի Տիրամոր հայ կաթողիկե թեմի առաջնորդարան (Գլենդել)
From Wikipedia, the free encyclopedia
Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմ (լատ. Eparchia Dominae Nostrae Naregensis), հայ կաթողիկե եկեղեցու թեմ, որի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմը միակ թեմն է ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալների համար[1]։ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի տաճարը Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է։ Նախկինում թեմի մայր տաճարը Սուրբ Աննա եկեղեցին էր, որը գտնվում է Բրուքլինում։