հայ արձակագիր, բլոգեր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Նարինե Յուրիի Աբգարյան (հունվարի 14, 1971[1], Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բլոգեր։
Նարինե Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, բլոգեր և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Three Apples Fell from the Sky? |
Պարգևներ | |
Կայք | greenarine.livejournal.com |
Նարինե Աբգարյան Վիքիդարանում | |
Narine Abgaryan Վիքիպահեստում |
Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ Հայաստանի քաղաքացի է, 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել «Մանյունյա» ինքնակենսագրական գրքի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր՝ «Լեզու» անվանակարգում։ 2011 թվականին եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։
2011 թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։
2011 թվականին լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կարճ պատմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։
2012 թվականին սեպտեմբերին լույս է տեսնում «Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով» վիպակը։ 2013 թվականին ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սեմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ Մրցանակը սահմանվել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամը։ 2013 թվականին հրատարակվում է «Հսկան, որը երազում է ջութակ նվագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թվականի լավագույն մանկական գիրք։
2014 թվականի փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։
2014 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտին Պոստնիկովը։
2015 թվականի մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը։
2017 թվականին «Մանունյան» հրատարակվել է հայերեն։ Ընդ որում, գրքի վաճառքի հասույթից գոյացած գումարը նախատեսված է եղել է ուղղել Տավուշի սահմանամերձ համայնքներին և երեխաների կարիքները հոգալուն[2]։ Գրքի երևանյան[3] շնորհանդեսին ներկա են եղել բազմաթիվ հայտնի դեմքեր, այդ թվում նաև Տիգրան Մանսուրյանը։
Թվական | ժանր | Անվանում |
---|---|---|
2010 | վեպ | «Մանյունյա» |
2011 | վեպ | «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ» |
2011 | վեպ | Հավաքածուները |
2012 | վեպ | «Մանյունյա. Բայի տարեդարձը և այլ անհանգստություններ» |
2012 | վեպ | «Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով» |
2014 | վեպ | «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» |
2015 | վեպ | «Երկնքից ընկավ երեք խնձոր» |
2015 | վեպ | «Մուռայի երջանկությունը» |
2016 | պատմվածքների ժողովածու | «Զուլալի» |
2016 | պատմվածքների ժողովածու | «Մեր բակի մարդիկ» |
2018 | պատմվածքների ժողովածու | «Շարունակել ապրել» |
2020 | վեպ | «Սիմոն» |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.