Նացումի Աբե
From Wikipedia, the free encyclopedia
Նացումի Աբե (ճապ.՝ 安倍 なつみ, օգոստոսի 10, 1981(1981-08-10)[1], Մուրորան, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի երգչուհի, «Morning Musume» խմբի նախկին անդամ։
Նացումի Աբե | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ 安倍なつみ |
Ծնվել է | օգոստոսի 10, 1981(1981-08-10)[1] (42 տարեկան) Մուրորան, Հոկայդո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | ջեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Zetima |
Անդամակցություն | Morning Musume |
Ամուսին | Ikusaburo Yamazaki? |
Կայք | abe-natsumi.com |
Natsumi Abe Վիքիպահեստում |
Իր 22-րդ տարեդարձից մի քանի օր անց` 2003 թվականի օգոստոսի 13-ին, որպես մենակատար թողարկել է առաջին սինգլը։ Այն կոչվել է «22-ամյա ես» (անգլ.՝ 22 Sai no Watashi)[2]: Սինգլը հայտնվել է ճապոնական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականում։ 2004 թվականի փետրվարի 4-ին նա թողարկել է իր առաջին ալբոմը[3], որտեղ ներառված էին «Morning Musume» խմբի բազմաթիվ երգերի մեներգային տարբերակներ։ Դրանից հետո նա շարունակել է պարբերաբար թողարկել սինգլներ և սոլո-ալբոմներ։
2009 թվականի մարտի 31-ին «Ավագների ակումբի» (անգլ.՝ Elder Club) մյուս մասնակիցների հետ դուրս է մնացել «Hello! Project»-ից։ Նորությունն այն մասին, որ «Ավագների ակումբը» դուրս կմնա նախագծից, 2008 թվականի հոկտեմբերի 19-ին տեղադրվել է «Hello! Project»-ի պաշտոնական կայքում[4]։