Նելսոն Մանդելա
From Wikipedia, the free encyclopedia
Նելսոն Մանդելա (կոսա՝ Nelson Rolihlahla Mandela, [xoˈliɬaɬa manˈdeːla], հուլիսի 18, 1918(1918-07-18)[1][2][3][…], Մֆեզո, Կապի նահանգ, Հարավաֆրիկյան Միություն[1][4][5][…] - դեկտեմբերի 5, 2013(2013-12-05)[3][6][7][…], Հոութոն Իսթեյտ, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ), Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
2004 թվականից սկսած Երիտասարդության Դելֆիյան դեսպան (անգլ.՝ Delphic Ambassador for Youth) և միջազգային Դելֆիյան խորհրդի հարգարժան անդամ[36][37]։ 2014 թվականի հուլիսին Նելսոն Մանդելայի հայրենիքում, ինչպես նաև Իստ-Լոնդոնում[38][39] տեղի ունեցավ հատուկ Դելֆիյան գագաթնաժողով, որը նվիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարության ընդունման և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին[40][41]։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան հայտնի էր նաև Մադիբա[42] անունով (կոսա ժողովրդի տոհմական անուններից մեկն էր)[43]։ Հանրապետության ամենատարեց և երկարակյաց նախագահն էր․ ապրել է 95 տարի (նախագահության սկզբում՝ 76 տարեկան էր, իսկ ավարտին՝ 81)։