Նեյտրոնային աստղ
From Wikipedia, the free encyclopedia
Նեյտրոնային աստղ, աստղագիտական օբյեկտ, աստղերի էվոլյուցիայի վերջնական մնացուկ, բաղկացած է նեյտրոնային միջուկից և այլասերված նյութի համեմատաբար բարակ (∼1 կմ) թաղանթից, որը կազմված է ծանր ատոմի միջուկներից։ Նեյտրոնային աստղի զանգվածը գործնականում մոտ է Արեգակի զանգվածին, սակայն շառավիղը անհամեմատ փոքր է՝ մոտ 10 կմ։ Այդ պատճառով նրա նյութի միջին խտությունը մի քանի անգամ գերազանցում է ատոմական միջուկի խտությանը, որը ծանր միջուկների համար մոտ 2, 8×1017 կգ/մ³ է)։ Այն այնքան խիտ է, որ նեյտրոնային աստղի նյութ պարունակող լուցկու տուփը կունենար մոտավորապես 13 միլիոն տոննա զանգված, ինչը համապատասխանում է Երկրի 2500 մ³ ծավալին[1][2]։ Նեյտրոնային աստղը ծնվում է գերնոր աստղի բռնկման ժամանակ։
Նեյտրոնային աստղերը խիստ տաք են, և նրանց մակերևույթի ջերմաստիճանը մոտ 7005600000000000000♠6×105 Կ է[3][4][5][6][7]։ Նեյտրոնային աստղերն ունեն ուժեղ մագնիսական դաշտ՝ 108-ից 1015 անգամ ավելի ուժեղ, քան Երկրի մագնիսական դաշտն է, իսկ գրավիտացիոն դաշտը նեյտրոնային աստղի մակերևույթին մոտ 2×1011 անգամ ուժեղ է, քան Երկրի մակերևույթին։