From Wikipedia, the free encyclopedia
Նենսի Ֆրիման-Միթֆորդ (անգլ.՝ Nancy Freeman-Mitford, նոյեմբերի 28, 1904[1][2][3][…], 1 and 3, Graham Terrace Sw1, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 30, 1973[1][3][5][…], Վերսալ[6]), առավել հայտնի որպես Նենսի Միտֆորդ, բրիտանացի գրող, կենսագիր և լրագրող։
Նենսի Միթֆորդ անգլ.՝ Nancy Mitford | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | 1 and 3, Graham Terrace Sw1, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | հունիսի 30, 1973[1][3][5][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Վերսալ[6] |
Գերեզման | Church of St Mary, Swinbrook |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, կենսագիր և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սիրո հետապնդում և Noblesse Oblige? |
Պարգևներ | |
Ամուսին | Պիտեր Ռոդդ[7] |
Կայք | nancymitford.com |
Nancy Mitford Վիքիպահեստում |
Եղել է հայտնի Միթֆորդ քույրերից մեկը և միջպատերազմյան տարիներին «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներից մեկը Լոնդոնի սոցիալական թատերաբեմում, առավել հայտնի է որպես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հասարակությունների բարձրագույն դասի կյանքի մասին վեպերի հեղինակ, ինչպես նաև իր կտրուկ և հաճախ սադրիչ սրամտությունով։ Նա իր գրողի համբավը ձեռք է բերել պատմական անձանց գիտահանրամատչելի կենսագրություններով։
Միթֆորդը, ինչպես որ պատվարժան Դեյվիդ Ֆրիման-Միթֆորդի ավագ դուստրը, հետագայում նաև 2-րդ բարոն Ռիդեսդեյլը, բարեկեցիկ մանկություն է ունեցել։ Նենսին, թեև տնային կրթություն ուներ, սակայն 1931 թվականին՝ իր առաջին վեպի հրապարակումից առաջ, չէր ստացել գրական համապատասխան պատրաստվածություն։ Այս նորաստեղծ վեպը և դրան հաջորդող երեք երկերը փոքրիկ սենսացիա առաջացրին. դրանք նրա՝ հետպատերազմյան շրջանի երկու կիսաինքնակենսագրական վեպերն էին` «Սիրո հետապնդում» (1945) և «Սերը ցուրտ եղանակին» (1949), որոնք էլ նրան ճանաչում բերեցին։ Միտֆորդը ամուսնության հարցում դժբախտ է եղել։ 1933 թվականին նա ամուսնանում է Պիտեր Ռոդդի հետ, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սիրավեպ է սկսել «Ազատ Ֆրանսիա» շարժման սպա Գաստոն Պալևսկու հետ, ով դարձավ նրա ողջ կյանքի սերը, չնայած զույգն այդպես էլ երբեք չօրինականացրեց հարաբերությունները։ Պատերազմից հետո Միտֆորդը բնակություն է հաստատում Ֆրանսիայում և ապրում այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ նամակների և կանոնավոր այցելությունների միջոցով կապ պահպանելով իր բրիտանացի շատ ընկերների հետ։
1950-ական թվականներին Միթֆորդը նույնացվեց U English հասկացության հետ, ըստ որի՝ սոցիալական ծագումը և դիրքը որոշում էին անհատի օգտագործած բառերը ամենօրյա խոսքում։ Նա դա բարձրաձայնեց որպես կատակ, բայց շատերը լրջորեն ընդունեցին այդ գաղափարը։ Միտֆորդը հեղինակություն էր իր շարժուձևերով և ազնվատոհմիկությամբ, որը, թերևս, նրա ամենահայտնի ժառանգությունն է։ Նրա կյանքի հետագա տարիներն անձնական առումով միանշանակ չէին. մարքիզուհի դե Պոմպադուրի, Վոլտերի և Լյուդովիկոս XIV արքայի կյանքի մասին կենսագրական հետազոտությունների հաջողություններն համընկնում են նրա և Պալևսկու հարաբերությունների վերջնական դադարեցմանը։ 1960-ական թվականների վերջերին նրա առողջությունը վատթարանում է, և նա կյանքի վերջին տարիներն անցկացնում է ծանր հիվանդության դեմ պայքարելով։ Նա մահացավ 1973 թվականի հունիսի 30-ին՝ իր տանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.