Նեոդասական տնտեսագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Նեոդասական տնտեսագիտություն (անգլ.՝ Neoclassical economics), նեոդասական տնտեսական տեսությունը ի հայտ եկավ 1870-ական թվականներին։ Նեոդասական ուղղությունը ուսումնասիրում է այսպես կոչված «տնտեսական մարդու» (անգլ.՝ Homo economicus) վարքագիծը (սպառող, ձեռնարկատեր, աշխատող), ով ձգտում է առավելագույնի հասցնել եկամուտը և նվազագույնի հասցնել ծախսերը։ Վերլուծության հիմնական կատեգորիաները սահմանային արժեքներն են (տես՝ Մարժինալիզմ)։