Նետաձգությունը ամառային օլիմպիական խաղերում
From Wikipedia, the free encyclopedia
Նետաձգությունը իր նորամուտը նշել է Ամառային օլիմպիական խաղեր 1900-ին և ներկայացված է եղել 16 օլիմպիական խաղերում։ Մրցույթներին մասնակցել է ութսունչորս երկիր, որից ամենաշատը Ֆրանսիան` 31 անգամ։ Ամենահաջողակը հանդես են գալիս հարավկորեացի նետաձիգները, որոնք սկսած 1984 թվականին նվաճել են 34 ոսկե մեդալներից 23-ը։ Այն ղեկավարում է Նետաձգության համաշխարհային ֆեդերացիան (ՆՀՖ, նախկինում ՖԻՏԱ)։ Օլիմպիական նետը նետաձգության օլիմպիական միակ մրցությունն է։ Նետաձգությունը նաև ներկայացված է Ամառային պարալիմպիկ խաղերում։