Ներդրում (բանկային)
From Wikipedia, the free encyclopedia
Ներդրում կամ ավանդը տերմին է, ինվեստիցիա (անգլ.՝ invest), որը մի քանի մոտ իմաստներ է ներկայացնում ձեռներեցության կառավարման, ֆինանսական գիտության և տնտեսագիտության մեջ, որոնք կապված են դրամային տնտեսման կամ սպառման հետաձգման հետ։ Ներդրումը ռեսուրսների ակտիվ վերաուղղորդումն է՝ այսօր սպառելուց դեպի ապագայի օգուտ. ունեցվածքի օգտագործումը եկամուտ կամ շահույթ վաստակելու համար[1]։ Ներդրումը գոնե քիչ վերլուծության կամ մտածելուց հետո անձի կամ կենսաթոշակային ֆոնդի պես կազմակերպության կողմից այն ընտրությունն է, ըստ որի փող է տրամադրվում կամ պարտք տրվում մի միջոցի (օրինակ՝ սեփականություն, բաժնետոմսի արժեթղթեր, պարտատոմսեր) մեջ, որը ցածր ռիսկ և ժամանակի ընթացքում վերադարձի առաջացման հնարավորություն է պարունակում[2]։ Դրամը մի միջոցի տրամադրել, որը հիմնական գումարի կորուստն է մեծ ռիսկի տակ դնում կամ հիմնովի չի վերլուծաբանվել չարաշահում (շահարկում) է կոչվում, և բոլորովին ներդրում չէ[2]։ Ներդրումները կարող են լինել ամենաբազմազան ձևերի և տեսակների՝ սկսած սովորական ներդրումային գործարքից և վերջացրած ծրագրերի ֆինանսավորմամբ և մասնագիտացված ներդրումային գործունեությամբ։