Ներքին Քարհատ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Քարհատ | ||
ադրբ.՝ Aşağı Daşkəsən | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Դաշկեսանի շրջան | |
ԲԾՄ | 1280-1380 մ | |
Բնակչություն | 385 մարդ | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
|
Ներքին Քարհատ (այժմ կոչվում է՝ Ներքին Դաշկեսան կամ Աշաղի Դաշկեսան ադրբ.՝ Aşağı Daşkəsən), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Քարհատ քաղաքից 1 կմ արևելք՝ Արթինաջուր գետի ձախակողմյան հարավարևելահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1280-1380 մ բարձրության վրա[1]։
Պատմություն
Քարհատ գյուղի տարածքում պահպանված բազմաթիվ դամբարանաբլուրների պեղումներն ու ուսումնասիրությունը ցույց են տվել, որ դրանք վերաբերում են բրոնզ-երկաթ անցումային դարաշրջաններին[2]։ Քարհատը երկրամասի պատմական առավել նշանակալից անցյալ ունեցած գյուղերից է։ Նյութական մշակույթի պահպանված հուշարձանները փաստում են բնակավայրի գոյությունն առնվազն վաղ միջնադարից, սակայն գրավոր աղբյուրներում գյուղը հաճախակի սկսում է հիշատակվել միայն ԺԷ դարում, երբ Քարհատը վերածվում է գրչօջախի։ Մեզ հասած կամ հայտնի ձեռագրերը 6-ն են[1]։
Ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացանկը[3].
19-20-րդ դարերին վերաբերող վիճակագրական տվյալներից երևում է, որ ընդհանուր առմամբ Քարհատում արձանագրվել է բնակչության անընդմեջ աճ մինչև 1894-1895 թթ., երբ համագյուղացիների կեսից ավելին փոխադրվել ու Արթինաջուր գետի հոսանքն ի վեր՝ 4 կմ հարավ-արևմուտք հիմնել են Վերին Քարհատը։ Նոր գյուղի հիմնադրումից հետո հին գյուղը սկսեցին անվանել Ներքին Քարհատ[1]։
Անվան ստուգաբանություն
Գյուղի անվանումը ստուգաբանվում է «քար» «հատել» (այսինքն կրտել) բառերով, ինչը նշանակում է հանքագործների (քարհատների) գյուղ[4]։
Հայտնի ներքինքարհատցիներ
Տես նաև
Արտաքին հղումներ
- Ներքին Քարհատ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
Ծանոթագրություններ
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.