գետ Լեհաստանում From Wikipedia, the free encyclopedia
Նիդա (լեհ.՝ Nida), գետ Լեհաստանի հարավում՝ Վիսլայի ձախ վտակը։ Գետի ափին տեղակայված է լանդշաֆտային այգի, որը ընդգրկում է 231,64 կմ² տարածք և ներառում է ինը արգելոցներ։
Նիդա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 151 կմ |
Ավազանի մակերես | 3865 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Moskorzew? |
Գետաբերանի տեղակայում | Վիսլա |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Brzeźnica?, Mierzawa? և Maskalis? |
Երկրամաս | Świętokrzyskie Voivodeship? |
Ջրահավաք | Vistula basin? |
Գետի երկարությունը կազմում է 151 կմ, իսկ ջրահավաք ավազանի մակերեսը՝ 3865 կմ²։ Այն տիպիկ է հարթավայրային գետ է՝ շատ ցածր անկմամբ։ Գետի ամենանեղ հատվածում հունն ունի 6 մետր լայնություն։ Ամենալայն հատվածում, որը գտնվում է Մոտկովիցե գյուղի մոտակայքում, լայնությունը կազմում է 79 մետր։ Գետի խորությունը տատանվում է 0,4-ից մինչև 2,6 մետրի սահմաններում։ Նիդա գետւ համարվում է Լեհաստանի տաք գետերից մեկը։ Ամռանը ջրի ջերմաստիճանը + 27 °C է։
«Նիդա» անվանումն ունի նաև Վկրա գետը վերին հոսանքում։
Նիդա գետի հովիտը Լեհաստանի հարավում գտնվող աշխարհագրական տարածք է, որը ձգվում է 65 կմ երկարությամբ և 6 կմ լայնությամբ։ Հովտի ստորին հատվածը հարթ է և խոնավ։ Նախկին հնահունային հատվածներում արդյունահանում են տորֆ։ Հովտում կան բազմաթիվ մարգագետիններ և արոտավայրեր, նրա գլխավոր և հնագույն քաղաքային կենտրոններն են Պինչուվը, Վիսլիցան և Նովայի-Կորչին քաղաքները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդա (գետ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.