Նիդերլանդների ազգային արխիվ
From Wikipedia, the free encyclopedia
Նիդերլանդների ազգային արխիվ (հոլ.՝ Nationaal Archief), ազգային արխիվ Նիդերլանդներում։ Գտնվում է Հաագա քաղաքում։ Այն ներառում է կենտրոնական կառավարության, Հարավային Հոլանդիայի և Հոլանդիայի նախկին կոմսերի հավաքածուները, ինչպես նաև առկա են հոլանդական կառավարությանն ու Նիդերլանդների քաղաքական ու սոցիալական պատմությանն առնչվող այլ նյութեր մասնավոր հաստատություններից և անհատներից։ Նիդերլանդների ազգային արխիվն ունի Հոլանդական Արևելյան Հնդկաստան ընկերության 1602-1811 թվականների արխիվը, որը Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի և Ինդոնեզիայի համապատասխան հավաքածուների հետ միասին իրենց պատմական կարևորության համար ներառվել են 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության ժառանգության կազմում[2]։ Արխիվի հավաքածուն համալրվել է նաև Spaarnestad Photo-ի արխիվով[3]։
Նիդերլանդների ազգային արխիվ | |
---|---|
Տեսակ | ազգային արխիվ |
Երկիր | Նիդերլանդներ |
Հիմնադրված | 1802 |
Գլխադասային գրասենյակ | Հաագա, Նիդերլանդներ և Հաագա, Նիդերլանդներ[1] |
Կայք | nationaalarchief.nl |
Նիդերլանդական Անտիլներն ունեցել են առանձին Ազգային արխիվ, որը լուծարվել է Նիդերլանդական Անտիլների անկախությունից հետո[4]։
Արխիվի շենքի մուտքը ճեմուղով կապվում է նույն շենքում տեղավորված քույր կազմակերպությունների հետ։ Հաագայի կենտրոնական կայարանի հարևանությամբ գործող արխիվում տեղակայված քույր կազմակերպություններն են՝
- Spaarnestad Photo արխիվ (նախկինում Հաարլեմ Haarlem)
- Biografisch Portaal
- Նիդերլանդների ազգային գրադարան (KB)
- Centraal Bureau voor Genealogie (CBG, Ծագումնաբանական ուսումնասիրությունների հոլանդական գիտահետազոտական կենտրոն)
- Հոլանդական գրականության թվային գրադարան (DBNL) (նախկինում Լեյդենի)
- Տվյալների արխիվացում և ցանցային ծառայություններ (DANS)
- Սոցիալական պատմության ինտերնացիոնալ ինստիտուտ (IISG)
- Onderzoekscentrum voor Geschiedenis en Cultuur (OGC),
- Parlementair Documentatie Centrum (Խորհրդարանական փաստաթղթերի կենտրոն, PDC)
- Արվեստի պատմության Նիդերլանդների ինստիտուտ (RKD)
- Նիդերլանդների երաժշտական ինստիտուտ (NMI)
- Նիդերլանդների պատմության Հյուգենս ինստիտուտ (Huygens ING)
- Letterkundig Museum (LM)