From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Գեորգիևիչ Կորսուն (ռուս.՝ Николай Георгиевич Корсун, հունվարի 8, 1877, Կարսի մարզ - նոյեմբերի 14, 1958[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական պատմաբան, գեներալ-լեյտենանտ (1940), պրոֆեսոր (1938), ռազմական գիտությունների դոկտոր (1941)։
Նիկոլայ Կորսուն | |
---|---|
հունվարի 8, 1877 - նոյեմբերի 14, 1958[1] (81 տարեկան) | |
Ծննդավայր | Կարսի մարզ |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ |
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ 1918 թվականից կամավոր մտել է կարմիր բանակ։ Եղել է ռազմական պատասխանատու պաշտոններում (1918-1922)։ Գիտա-մանկավարժական աշխատանք է կատարել Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում (1922-1954)։
Կորսունի ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան և Բալկանյան ռազմաճակատների իրադարձություններին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կորսունը մասնակցել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի պաշտպանության պլանների մշակմանը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.