From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Կարլովիչ Մետներ (ռուս.՝ Николай Карлович Метнер, հունվարի 5, 1880[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 13, 1951[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։
Նիկոլայ Մետներ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1880[1][2][3] Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Երկիր | Ռուսական կայսրություն և Միացյալ Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 13, 1951[4][5][1][…] (71 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Լոնդոն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և համալսարանի դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Nikolai Medtner Վիքիպահեստում |
1900 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ս․ Տանեևի մոտ)։ Համերգներ է տվել Ռուսաստանում, 1904 թվականից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։
1909—1910 թվականներին և 1915—1921 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ 1921 թվականին մեկնել է արտասահման, 1936 թվականից հաստատվել Լոնդոնում։
1927 թվականին համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։
Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի հետ Մետները ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։
Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նաև դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների (Մոցարտ, Բեթհովեն), ռոմանտիկների (Շուման, Վագներ) ավանդույթների, ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտության հիման վրա։
Բնորոշ են ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.