Նիկոլայ Շելգունով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Վասիլևիչ Շելգունով (ռուս.՝ Никола́й Васи́льевич Шелгуно́в, դեկտեմբերի 4, 1824(1824-12-04)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24 (մայիսի 6), 1891[3][4][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), ռուս հրապարակախոս և գրականագետ, գիտնական-անտառագետ, 1850-1860-ականների դեմոկրատական շարժման մասնակից։
Նիկոլայ Շելգունով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1824(1824-12-04)[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 24 (մայիսի 6), 1891[3][4][1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական անտառտնտեսության համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, գրական քննադատ, փիլիսոփա և հրապարակախոս |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի պետական անտառտնտեսության համալսարան |
Ամուսին | Լյուդմիլա Շելգունովա[3] |
Երեխաներ | Mikhail Shelgunov?[5] |
Nikolay Shelgunov Վիքիպահեստում |
Շելգունովի քաղաքական աշխարհայացքը ձևավորվել է Ա․ Գերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Չեռնիշեսկու գաղափարական ազդեցությամբ։ Աշխատակցել է «Սովրեմեննիկ», «Ռուսսկոյե սլովո», «Վեկ», «Դելո» (որի խմբագիրն էր 1881-1982 թվականներին) ամսագրերին։ 1860-ական թվականներին հեղափոխական շարժման մասնակից էր, մի շարք թռուցիկների (ուղղված երիտասարդությանը, զինվորներին) հեղինակ։ «Աշխատավոր պրոլետարիատը Անգլիայում և Ֆրանսիայում» («Սովրեմեննիկ», 1861 թվական, JNJ 3-11) հոդվածում շարադրել է Ֆրիդրիխ Էնգելսի «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատությունը։ Հեղափոխական գործունեության համար քանիցս ձերբակալվել է և աքսորվել։ 1886-1891 թվականներին «Ռուսսկայա միսլ» («Русская мысль») ամսագրում հրապարակել է «Ռուսական կյանքի ուրվագծեր» հոդվածաշարը։ Պատմության, տնտեսական կյանքի հասարակական հարաբերությունների մասին բազմաթիվ հոդվածներում հանդես է եկել հանուն «գյուղացիական հեղափոխության», որը, նրա կարծիքով, Ռուսաստանը կհասցներ սոցիալիզմի՝ շրջանցելով կապիտալիզմը։ Կյանքի վերջին տարիներին մարքսիզմի ազդեցությամբ մոտեցել է հեղափոխության մեջ բանվոր դասակարգի ղեկավար դերի գաղափարին։