Նիկոլայ Սիմոնով (դերասան)
թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասան, թատրոնի ռեժիսոր / From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Կոնստանտինի Սիմոնով (նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1901, Սամարա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1973(1973-04-20)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։
Նիկոլայ Սիմոնով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1901 |
Ծննդավայր | Սամարա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 20, 1973(1973-04-20)[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1923) և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1924) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Սովորել է Պետրոգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում (1919 - 1922)։ 1924 թվականից եղել է Լենինգրադի Պուշկինի անվան դրամայի թատրոնի դերասան (1932 - 1933 թվականին՝ Կույբիշևի թատրոնում)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակիր (1941, 1947, 1950)։
Ստեղծել է սովետական առաջավոր մարդկանց վառ կերպարներ՝ Վերշինին (Իվանովի «Զրահագնացք 14-69»), Բերեստ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), գեներալ Մուրավյով (Չիրսկովի «Հաղթողները») և այլն։ Սիմոնովի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավել դասական խաղացանկի դերերը․ Պրոտասով (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Նիկոլայ Սիմոնովը Պետրոս I-ի դերում (կադր «Պետրոս I» կինոնկարից, 1937 - 1939) Սատին (Գորկու «Հատակում»), Մատիտս Կլաուզեն (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»)։ Կինոյում նկարահանվել է 1924 թվականից։ Լավագույն դերը Պետրոս I-ն է («Պետրոս I», 1937 - 1939)։ Այլ դերերից են՝ Ժիխարյով («Չապաև», 1934), Չույկով («Ստալինգրադյան ճակատամարտ», 1949), Մոնտանելլի («Բոռ», 1955)։ Սիմոնովի արվեստն աչքի է ընկել հերոսական ռոմանտիկական բարձր ոգեշնչվածությամբ։
Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։