Նիկոլայ Ստրելեցկի
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ստանիսլավովիչ Ստրելեցկի (ռուս.՝ Николай Станиславович Стрелецкий, սեպտեմբերի 2 (14), 1885, Osowiec Fortress, Osowiec-Twierdza, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 15, 1967(1967-02-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), շինարարական կոնստրուկցիաների և կամրջաշինության բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1931), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։
Նիկոլայ Ստրելեցկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2 (14), 1885 Osowiec Fortress, Osowiec-Twierdza, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | փետրվարի 15, 1967(1967-02-15)[1] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | շինարարական մեխանիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Q15068667? |
Պարգևներ |
Նիկոլայ Ստրելեցկին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտը (1911)։ 1915 թվականից դասախոսել է (1918 թվականից՝ պրոֆեսոր․) Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1933 թվականից՝ Մոսկվայի Վ․ Վ․ Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում։
Հիմնական աշխատությունները վերաբերում են կառույցների և կոնստրուկցիաների ամրության տեսությանը։ Մշակել է տրանսպորտային և արդյունաբերական կառույցների տիպայնացման հիմունքները։ Ստրելեցկիի նախագծերով կառուցվել են մի շարք խոշոր երկաթուղային մետաղական կամուրջներ (Օկայի, Վոլգայի, Դնեպրի և այլնի վրա)։ Պարգևատրվել է Լենինի 3-րդ շքանշանով։