Նիկոլայ Տիխոնով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տիխոմիրով (ռուս.՝ Николай Александрович Тихонов, մայիսի 1 (14), 1905[1][2], Խարկով, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 1, 1997(1997-06-01)[4], Պետրովո-Դալնեե, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1975, 1982), տեխնիկական գիտությունների դոկտոր (1961), ԽՄԿԿ անդամ (1940)։
Նիկոլայ Տիխոնով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Ուկրաինայի ազգային մետաղագործական ակադեմիա (1930) |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների դոկտոր (1961) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ճարտարագետ և մետաղագործ |
Ծննդյան օր | մայիսի 1 (14), 1905[1][2] |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանի օր | հունիսի 1, 1997(1997-06-01)[4] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Պետրովո-Դալնեե, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ | |
Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի մետալուրգիական ինստիտուտը (1930)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1924 թվականից։ 1933 թ.-ից՝ Դնեպրոպետրովսկի և Պերվոուրալսկի գործարաններում տեղամասի պետ, գլխավոր ինժեներ, 1947 թ.-ից՝ գործարանի տնօրեն Նիկոպոլում, 1950 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրության գլխավոր վարչության պետ, 1955 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրի տեղակալ։ 1957 թ.-ից եղել Է Դնեպրոպետրովսկի ԺՏԽ-ի նախագահ, 1960 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտատնտ․ պետական խորհրդի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր, 1963 թ.-ից՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր։ 1965 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1976 թ.-ից՝ առաջին տեղակալ։ 1980—1985 թթ.-ին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհըրդի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու 1961 թ.-ից, անդամ՝ 1966 թ.-ից։ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու 1978 թ.-ից, անդամ՝ 1979 թ.-ից։ ԽՍՀՄ V—XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1943, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության և 8 այլ շքանշաններով ու մեդալներով։