Նիկոլայ Օգարյով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Պլատոնովիչ Օգարյով (դեկտեմբերի 6, 1813(1813-12-06)[3][2][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] - հունիսի 12, 1877(1877-06-12)[3][2][4], Գրինվիչ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][1]), 1877, Գրինվիչ, 1966 թվականին աճյունը Անգլիայից տեղափոխվել է Մոսկվա՝ Նովոդևիչի գերեզմանատուն), ռուսական հեղափոխական, բանաստեղծ, հրապարակագիր։
Նիկոլայ Պլատոնովիչ Օգարյով Огарёв, Николай Платонович | |
---|---|
Ծնվել է | 1813 դեկտեմբերի 6 Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ |
Մահացել է | հունիսի 12, 1877(1877-06-12) (տարիքը 63) Անգլիա, Գրինվիչ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] և Գրինվիչ[1] |
Բնակության վայր(եր) | Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուս |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող, դաշնակահար, կոմպոզիտոր և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարան, Բեռլինի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Հայր | Պլատոն Օգարև |
Մայր | Էլիզաբեթ Բասկակով |
Nikolay Ogarev Վիքիպահեստում |
Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1830 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանը, որտեղ Ա․ Գերցենի հետ ստեղծել է քաղաքական խմբակ։ 1834 թվականին ձերբակալվել է, իսկ 1835 թվականին աքսորվել Պենզայի նահանգ։ 1838 թվականին, թույլտվություն ստանալով, մեկնել է Կովկաս, որտեղ հանդիպումներ է ունեցել աքսորված դեկաբրիստների հետ։ 1839 թվականից ապրել է Մոսկվայում, 1841-1846 թվականներին՝ արտասահմանում (Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա)․ Բեռլինի համալսարանում հետևել է փիլիսոփայության և բնական գիտությունների դասընթացների։ 1846 թվականի վերջից ապրել է Պենզայի նահանգում (այստեղ ստեղծել է իր խմբակը)։ 1850 թվականին Օգարյովը նորից է ձերբակալվել, բայց շուտով ազատ է արձակվել։ 1856 թվականին տարագրվել է Անգլիա։ Լոնդոնում Գերցենի հետ հրատարակել է «Կոլոկոլ»(1857-1867), «Օբշչեե վեչե» («Общее вече», 1862) թերթը, «Պոլյարնայա զվեգդա» («Полярная звезда», 1855-1862, 1868) ալմանախը։ Եղել է «Զեմլյա ի վոյա» հեղափոխական գաղտնի ընկերության ստեղծողներից, եռանդուն կերպով մշակել է «ռուսական գյուղացիական սոցիալիզմի տեսությունը» («համայնքային սոցիալիզմ»)։ Օգարյովը մարտնչող մատերիալիստ էր և աթեիստ։ Նա էական ներդրում ունի ռուսական գեղագիտական մտքի պատմության մեջ, պայքարել է ընդդեմ «մաքուր արվեստի» տեսության։