Նիկոլայ Ֆեդորենկո
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Տրոֆիմովիչ Ֆեդորենկո (ռուս.՝ Николай Трофимович Федоренко, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1912[1], Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 2, 2000(2000-10-02)[1][3], Վելինգրադ, Պազարջիկի մարզ, Բուլղարիա), ռուս բանասեր, արևելագետ, պետական և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Նիկոլայ Ֆեդորենկո Николай Федоренко | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1912[1] Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 2, 2000(2000-10-02)[1][3] (87 տարեկան) Վելինգրադ, Պազարջիկի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բանասեր, արևելագետ, պետական գործիչ, հասարակական գործիչ, համալսարանի դասախոս և դիվանագետ |
Հաստատություն(ներ) | ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն |
Պաշտոն(ներ) | ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ և դեսպան |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
1937 թ. ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը։ ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1954)։ Արտաքին գործերի մինիստրի տեղակալ (1955-1958), ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում (1958-1962), ԽՍՀՄ-ի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում և ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Անվտանգության խորհրդում (1963-1968)։ 1970 թվականից «Ինոստրաննայա լիտերատուրա» («Иностранная литература») ամսագրի գլխավոր խմբագիր։
Ուսումնասիրությունները վերաբերել են Չինաստանի և Ճապոնիայի մշակույթի պատմությանը, չինական դասական և ժամանակակից գրականությանը և այլն։ ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար (1971)։ ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ 1966-1971 թթ.։
Եղել է նաև Տոկիոյի չինագիտության ինստիտուտի պատվավոր անդամ (1961) և Ֆլորենցիայի արվեստի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1975)։
Պարգևատրվել է Լենինի 2 և 4 այլ շքանշաններով։