From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Ռեյ (անգլ.՝ Nicholas Ray, իրական անուն և ազգանունը՝ Ռեյմոնդ Նիկոլաս Կինցլե, օգոստոսի 7, 1911[2][3][4][…], Լա Քրոս, Վիսկոնսին, ԱՄՆ - հունիսի 16, 1979[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոլաս Ռեյ | |
---|---|
Ծնվել է | 1911 թվական օգոստոսի 7 |
Ծննդավայր | Վիսկոնսին |
Մահացել է | 1979 թվական հունիսի 16 |
Մահվան վայր | Նյու Յորք |
Կրթություն | Չիկագոյի համալսարան, Lincoln Park High School? և La Crosse Central High School? |
Քաղաքացիություն | Ամերիկացի |
Ազգություն | Ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Ռեյ Նիկոլաս |
Մասնագիտություն | սցենարիստ, դերասան, կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Գլորիա Գրեհեմ |
Երեխա(ներ) | Anthony Ray?[1] |
Շինարարի որդի է։ Սովորել է Վիսկոնսինի համալսարանում, սովորել է ճարտարապետություն Ռայտի մոտ։ Դերասանի և ռեժիսորի կերպով հանդես է եկել շարժական թատրոններում։ 1932 թվականին կապված է եղել Նյու Յորքի «Խումբ թատրոն»–ի հետ, որտեղ հանդես է եկել Կազանի բեմադրություններում։ Ավելի ուշ աշխատել է Ջոն Հաուսմենի «Ֆենիքս» թատրոնում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական տեղեկությունների բաժնի կողմից կազմակերպված ռադիո քարոզարշավների հեղինակ և ռեժիսոր։ 1945 թվականին՝ Կազանի «Ծառը աճում է Բրուկլինում» ֆիլմում ռեժիսորի օգնական, ռեժիսոր Բրոդվեյում և հեռուստատեսությունում։ 1948 թվականին բեմադրել է «Գիշերային գողեր» գեղարվեստական ֆիլմը, որը 1949 թվականին անվանափոխվեց «Նրանք ապրում են գիշերը»։ Այդ էմոցիոնալ ֆիլմը՝ երիտասարդ զույգի մասին, որ հետևում էր օրենքներին, բացում է նրա առաջ ֆիլմերի շարան նույն մտքով միացված՝ կյանքի հայացքով։ Նաև նրա ֆիլմերը նման էին գլխավոր հերոսի մենակության մասին, որն արտահայտվում էր մեկ անիմաստ դաժանությամբ, մեկ ավագ սերնդի չափանիշների խախտմամբ, մեկ ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ թուլությամբ, մեկ էլ հաջողության և գործողությունների կործանարար ծարավով։
Հոլիվուդյան միայնակ սցենարիստի մասին պատմությունից հետո՝ «Մի մեկուսի վայրում» (1950 թվական), դուրս են գալիս «Ջոնի Գիտարա» (1954 թվական) և Ռեյի ամենահայտնի ու հաջողակ ֆիլմը՝ «Առանց իդեալի ապստամբը» (1955 թվականին, «Օսկար»–ի նոմինանտ՝ լավագույն սցենար) Ջեյմս ԴԻնի հետ միասին գլխավոր դերում, 1950-ական թվականների երիտասարդության պաշտամունքը դառնալով։ Երկսեռական, թմրանյութ և ալկոհոլ օգտագործող Ռեյը 1960–ական թվականներին ավելի էր հեռվանում Հոլլիվուդից։ Նա շարունակում էր աշխատել, սակայն նրա ֆիմերից և ոչ մեկը ուշադրություն չգրավեց։ Դենիս Հոպպերի շնորհիվ 1971 թվականի սկսեց դասավանդել Բինգեմտոնյան համալսարանի արվեստների և գիտությունների քոլեջում, որտեղ իր ուսանողի հետ միասին նկարահանեց փորձարարական ինքնակենսագրական ֆիլմ՝ «Մենք չենք կարող նորից գնալ տուն»։ 1972 թվականի գարնանը Ռեյին խնդրեցին կոնֆերանսի ժամանակ ցույց տալ ֆիլմի հատվածները․ հանդիսատեսը շոկի մեջ էր տեսնելով թե ինչպես է Ռեյը ուսանողի հետ ծխում մարիխուանա։ Ֆիլմի նախնական ցուցադրությունը ցուցադրվեց Կաննի փառատոնում՝ 1973 թվականին, սակայն Ռեյը դժգոհելով դրանից, շարունակում էր աշխատել ֆիլմի վրա մինչև մահը։ Այդպես, հին ընկերների շնորհիվ, Ռեյը դասավանդել է նաև Լի Ստրասբերգի համալսարանում և նաև Նյու Յորքի համալսարանում, որտեղ նրա ուսանողն էր Ջիմ Ջարմուշը, ում հետ ընկերանալուց հետո Ջիմը դառնում է նրա օգնականը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.