Նիկոլո Մաքիավելի
Վերածննդի ժամանակի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլո Մաքիավելի (իտալերեն՝ Niccolò Machiavelli, մայիսի 3, 1469[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4] - հունիսի 21, 1527[1][3][2], Sant'Andrea in Percussina, Ֆլորենցիայի Հանրապետություն և Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4]), Վերածննդի ժամանակի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ։ Ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (հրատ. է 1532 թ.)[6]։ Գրել է նաև «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին դետադայի վերաբերյալ» (Discorsi), «Ֆլորենցիայի պատմությունը», կենսագրություններ, կատակերգություններ և այլն։ Կրթության շնորհիվ ամբողջությամբ տիրապետում էր լատինական և իտալական դասականներին։ 1494 թվականին Ֆլորենցիան վերականգնում է իր հանրապետությունը, և երկրից վտարում են Մեդիչիների ընտանիքին, որն ավելի քան 60 տարի իշխանության գլուխ էր կանգնած։ 4 տարի անց Մաքիավելին անցնում է պետական ծառայության որպես քարտուղար և դեսպան։
Նիկոլո Մաքիավելի իտալ.՝ Niccolò di Bernardo dei Machiavelli | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1469[1][2][3] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4] |
Մահացել է | հունիսի 21, 1527[1][3][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Sant'Andrea in Percussina, Ֆլորենցիայի Հանրապետություն կամ Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4] |
Գերեզման | Սանտա Կրոչե եկեղեցի |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Ֆլորենցիայի համալսարան |
Երկեր | Տիրակալը և Դիսկուրսներ Լիվիոսի մասին |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, պատմաբան, փիլիսոփա, քաղաքական տեսաբան, ռազմական տեսաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դիվանագետ և դրամատուրգ |
Ամուսին | Thomas Fontaine? |
Ծնողներ | հայր՝ Bernardo di Niccolò Machiavelli?, մայր՝ Bartolomea di Stefano Nelli?[5] |
Երեխաներ | Piero Macchiavelli?, Bartolomea Macciavelli?, Bernardo Macciavelli?, Ludovico peluche? և Guido Machiavelli? |
Ստորագրություն | |
Niccolò Machiavelli Վիքիպահեստում |