Նիկոլ Քիդման
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլ Մերի Քիդման (անգլ.՝ Nicole Mary Kidman, հունիսի 20, 1967(1967-06-20)[6][6][7][…], Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ[8]), ամերիկյան-ավստրալիացի դերասանուհի, երգչուհի, մոդել և պրոդյուսեր[9]։ Քիդմանի դերասանական գործունեությունն սկսվում է 1983 թվականից։ Նա սկսել է նկարահանվել ավստրալիական կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում՝ մինչև իր համար բեկումնային 1989 թվականի արտադրության «Մեռած ճահճուտը» թրիլերը։ 1990-ականների սկզբի ֆիլմերում դերակատարումներից հետո նրան սպասվում էր համաշխարհային ճանաչում՝ «Ամպրոպի օրեր» (1990 թվական), «Հեռու, հեռու» (1992 թվական) և «Հավերժ Բեթմենը» (1995 թվական)։ Սրանց հաջորդեցին ևս մի քանի արգասաբեր դերակատարումներ 90-ականների վերջերին։ Նիկոլի հանդես գալը երաժշտական «Մուլեն Ռուժ!» (2001 թվական) ֆիլմում նրան բերեց երկրորդ «Ոսկե գլոբուսը» և առաջին անգամ առաջադրվեց «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 2002 թվական նա դարձավ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Ժամեր» ֆիլմում դերակատարման համար (այդ անվանակարգում հաղթող առաջին ավստրալուհին). ֆիլմն արժանացավ քննադատների լավագույն արձագանքներին։
Ուշագրավ և հայտնի են դերակատարումները «Մեռնել հանուն...» (1995 թվական), «Լայն փակված աչքերով» (1999 թվական), «Ուրիշները» (2001 թվական), «Ցուրտ լեռը» (2003 թվական), «Թարգմանչուհին» (2005 թվական), «Ավստրալիա» (2008 թվական) ֆիլմերում։ Նիկոլի դերակատարումը 2010 թվականին «Ճագարի բույն» ֆիլմում (որում նաև համատեղությամբ պրոդյուսեր էր) երրորդ անգամ նրան բերեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» առաջադրման։ 2012 թվականին նա առաջին անգամ ներկայացվեց «Էմմիի» «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ ֆիլմում» անվանակարգում «Հեմինգուեյ և Գելլհորն» ֆիլմում դերակատարման համար։ Արժանացել է նաև BAFTA-ի 2003 թվականին, նաև Ոսկե Գլոբուսի եռակի մրցանակակիր է (1996, 2002, 2003)։
Քիդմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է 1994 թվականից[10] և ՅՈւՆԻՖԵՄ-ի՝ 2006 թվականից[11]։ 2006 թվականին Քիդմանն արժանացել է Ավստրալիական օրդենի ուղեկցողի (AC) կոչման[12], ինչպես նաև եղել է կինոարտադրության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից[13]։
Ունենալով ավստրալիացի ծնողներ և ծնված լինելով Հավայներում՝ Նիկոլն ունի ամերիկյան և ավստրալիական երկքաղաքացիություն[14]։
Քիդմանը «Բլոսոմ ֆիլմս» (Blossom Films) կինոընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։