From Wikipedia, the free encyclopedia
Նինո Ֆեռեր (ֆր.՝ Nino Ferrer, օգոստոսի 15, 1934[1][2][3], Ջենովա, Իտալիա - օգոստոսի 13, 1998[4][1][3], Montcuq[3]), իտալական ծագումով ֆրանսիացի դերասան, երգիչ֊երգահան, ջազ երաժիշտ։
Նինո Ֆեռեր իտալ.՝ Agostino Ferrari | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա |
Մահացել է | օգոստոսի 13, 1998[4][1][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Montcuq[3] |
Կրթություն | Saint-Jean de Passy? |
Քաղաքացիություն | Իտալիա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգիչ, մարդաբան և հեղինակ-կատարող |
Ժանրեր | ջազ |
nino-ferrer.com | |
Նինո Ֆեռերը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին Իտալիայի Ջենովայում, բայց մինչև 5 տարեկանն ապրել է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում), որտեղ որպես ինժեներ աշխատել է նրա հայրը։
1947 թվականից պատանի Նինոն սովորել է էթնոլոգիա և հնագիտություն Փարիզի Սորբոնի համալսարանում՝ նաև զբաղվելով երաժշտությամբ և նկարչությամբ։
Ուսումն ավարտելուց հետո Ֆեռերը սկսեց ճանապարհորդել աշխարհով մեկ՝ աշխատելով բեռնատար նավի վրա։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա զբաղվել է երաժշտությամբ։ Ջազի և բլյուզի հանդեպ կիրքը նրան ստիպել է երկրպագել Ջեյմս Բրաունի, Օտիս Ռեդինգի և Ռեյ Չարլզի երաժշտությանը։ Հետագայում կոնտրաբաս է նվագել Բիլ Քոլմենի Նյու Օռլեանի ջազ նվագախմբում[5]։
1963 թվականին Նինո Ֆեռերը ձայնագրել է իր առաջին ձայնագրությունը՝ «Pour oublier qu'on s'est aimé» («Մոռանալ, որ մենք սիրահարված էինք») սինգլը։
1975 թվականին նա սկսել է ձիեր բուծել Ֆրանսիայի Քուերսի քաղաքում։ 1989 թվականին Ֆեռերը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Մոր մահից մի քանի ամիս անց Ֆեռերը 1998 թվականի օգոստոսի 13-ին՝ իր 64-ամյակից երկու օր առաջ ինքնասպան է եղել իր որսորդական հրացանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.