քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Նիոբիում (լատին․՝ Niobium), քիմիական տարր, որի նշանն է Nb, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 5 խմբի տարր, կարգահամարը՝ 41, ատոմական զանգվածը՝ 92,9064։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d45s1։ К, L, М թաղանթները լրացված են։ Բնական նիոբիումը բաղկացած է միայն 93Nb կայուն իզոտոպից։ Նիոբիումը բաց մոխրագույն արծաթափայլ մետաղ է։ Այն հայտնաբերվել է նաև միջուկային պայթյունից հետո առաջացող ռադիոակտիվ նստվածքներում։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Նիոբիում / Niobium (Nb), Nb, 41 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 5, 5, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 92,90638(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 4d4 5s1 | ||||
Ատոմի շառավիղ | 146 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 164 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+5e)69 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,6 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 5, 4, 3, 2, 1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 663,6(6,88) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 2741 K (2468 °С, 4474 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 5015 K (4742 °С, 8567 °F) | ||||
Մոլյար ջերմունակություն | 24,44[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 10,8 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,301 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 275 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 53,7 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
41 | Նիոբիում |
92,906 | |
4d45s1 |
Նիոբիումը հայտնաբերել է (1801) անգլիացի գիտնական Չառլզ Հատչետը (1765-1847) Կոլումբիայում գտնված միներալում և անվանել «կոլումբիում»։
1844 թվականին գերմանացի քիմիկոս Հ․ Ռոզեն (1795-1864) հայտնաբերեց «Նոր» տարր, որին, տանտալին նման լինելու պատճառով, անվանեց նիոբիում (հին հունական դիցաբանական Տանտալոսի դուստր Նիոբեի անունով)։ Հետագայում պարզվեց, որ այն և կոլումբիումը միևնույն տարրն են։ Մետաղական նիոբիում ստացվել է 1866 թվականին։
Նիոբիումի պարունակությունը երկրակեղևում զանգված % է (հատկապես մեծ է նեֆելինային սիենիտներում և հրաբխային այլ հիմնային ապարներում), ծովաջրում՝ [3]։
Հանդիպում է տանտալի, հազվագյուտ հողային և այլ տարրերի հետ։ Կարևոր միներալներն են՝
Նիոբիումի վարքը կենսոլորտում վատ է ուսումնասիրված։
Մետաղական նիոբիում ստացվել է 1866 թվականին։ Ստացված փոշի կամ սպունգաձև նիոբիումը ենթարկում են բարձրջերմաստիճանային մամլման, հալում էլեկտրական աղեղի կամ էլեկտրոնային ճառագայթի միջոցով՝ վակուումում։
Բարձր մաքրության նիոբիումը ստանում են զոնային հալման եղանակով։ Մետաղական նիոբիում վերամշակում են մամլման միջոցով, ենթարկելով միջանկյալ ջերմամշակման վակուումում կամ իներտ գազի միջավայրում։
Նիոբիումի հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում[4], Ռուսաստանում, Բրազիլիայում, Կանադայում[5].
Երկիր | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիա | 160 | 230 | 290 | 230 | 200 | 200 | 200 | ? | ? | ? | ? | ? |
Բրազիլիա | 30 000 | 22 000 | 26 000 | 29 000 | 29 900 | 35 000 | 40 000 | 57 300 | 58 000 | 58 000 | 58 000 | 58 000 |
Կանադա | 2,290 | 3,200 | 3,410 | 3,280 | 3,400 | 3,310 | 4,167 | 3020 | 4380 | 4330 | 4420 | 4400 |
Կոնգո | ? | 50 | 50 | 13 | 52 | 25 | ? | ? | ? | ? | ? | ? |
Մոզամբիկ | ? | ? | 5 | 34 | 130 | 34 | 29 | ? | ? | ? | ? | ? |
Նիգերիա | 35 | 30 | 30 | 190 | 170 | 40 | 35 | ? | ? | ? | ? | ? |
Ռուանդա | 28 | 120 | 76 | 22 | 63 | 63 | 80 | ? | ? | ? | ? | ? |
32 600 | 25 600 | 29 900 | 32 800 | 34 000 | 38 700 | 44 500 | 60 400 | 62 900 | 62 900 | 62 900 | 63 000 |
Նիոբիումը բաց մոխրագույն արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 2468 °C, եռմանը՝ 5127 °C, խտությունը՝ 8570 կգ/մ³ (20 °C)։ 9,22 °C-ից ցածր՝ գերհաղորդիչ է, ունի ջերմային նեյտրոնների զավթման փոքր կտրվածք ( մ²)։ Կռելի է, դյուրասահ՝ հեշտ մամլվում է։
Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Խառնուրդները, հատկապես ջրածինը, ազոտը, ածխածինը և թթվածինը, խիստ մեծացնում են նրա կարծրությունը։
Բնական նիոբիումը բաղկացած է միայն 93Nb կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 88-101 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 95Nb (T1/2= -35 օր, β-, γ)։ Այն հայտնաբերվել է նաև միջուկային պայթյունից հետո առաջացող ռադիոակտիվ նստվածքներում։
Սովորական պայմաններում քիմիապես խիստ կայուն է, չի լուծվում ջրում, թթուներում, արքայաջրում, ամոնիակի և աղերի լուծույթներում։ Լուծվում է ֆտորաջրածնական թթվում, սրա և ազոտական թթվի խառնուրդում, հալած ալկալիներում։
Կայուն է ալկալիական մետաղների, բիսմութի և ուրանի հալույթների նկատմամբ։ Օքսիդացնող թթուները նրան պասիվացնում են։
Բարձր ջերմաստիճաններում քիմիաքկան ակտիվությունը մեծանում է։ Միացություններում նիոբիում ձեռք է բերում +1-ից +5 օքսիդացման աստիճան, որոնցից ամենակայունը +5 վիճակն է։
Ջրածինը լուծվում է նիոբիումում (20°С-ում՝ 104 սմ²/գ) առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ (մինչև 10 ատ․ % Н)։ Թթվածնի հետ սկսում է միանալ 300 °С (փոշին ավելի ցածր) տաքացնելիս առաջանում են , ոչ ստեքիոմետրային օքսիդներ և պինդ լուծույթներ։
Նիոբիումի ամենատարածված միացությունը՝ -ը, սպիտակ փոշի է, հալվում է 1512 °C-ում։ Թթվային օքսիդ է, որին համապատասխանող նիոբիումական թթուները մաքուր վիճակում չեն ստացվել։ Հայտնի են այդ թթուների աղերը՝ նիոբատները․ մետանիոբատները՝ , օրթոնիոբատները՝ երկնիոբատները՝ և բազմանիոբատները՝ (M-ը միարժեք մետաղ է), որոնք մեծ մասամբ ջրում անլուծելի, քիմիական և ջերմային ազդակների նկատմամբ կայուն միացություններ են։
1, 2 և 3 արժեք մետաղների նիոբատներից շատերը սեգնետաէլեկտրիկներ են (ունեն բարձր Կյուրիի կետ), մի քանիսը նաև պիեզոէլեկտրիկներ և պիրաէլեկտրիկներ են։
Ֆտորի հետ նիոբիումը միանում է սենյակի ջերմաստիճանում, մյուս հալոգենների հետ՝ տաքացնելիս (200 °C-ից բարձր)։
Հալոգենիդները հեշտ ցնդող միացություններ են։ Հայտնի են նաև օքսիհալոգենիդները ( և այլն) և կոմպլեքսային աղերը ( և այլն)։
Նիոբիումը միանում է ծծմբի, սելենի, տելուրի և ֆոսֆորի հետ (500-600 °C)՝ առաջացնելով փոփոխական բաղադրության սուլֆիդներ, սելենիդներ, տելուրիդներ և ֆոսֆիդներ։
Ազոտի հետ առաջացնում է ներդրման պինդ լուծույթներ։ Տաքացնելիս ազոտի լուծելիությունը նիոբիումում մեծանում է։
Նիոբիումի բարձրագույն նիտրիդը՝ , բաց մոխրագույն, դեղնավուն երանգով նյութ է, որը 15,6 K-ից ցածր ջերմաստիճաններում գերհաղորդիչ է։
Ածխածնի հետ նիոբիումը միանում է 1800-2000 °C-ում՝ առաջացնելով մինչև 2 ատ․ % պարունակող պինդ լուծույթներ և կարբիդները։ Բազմաթիվ տարրերի հետ առաջացնում է անընդհատ պինդ լուծույթներ։
Նիոբիումի համաձուլվածքները դժվարահալ են ( և հետ՝ նաև գերհաղորդիչներ) և տաքացնելիս (1000°-ից բարձր) պահպանում են իրենց մեխանիկական կայունությունը։ Նիոբիումը և նրա համաձուլվածքները զոդվում են տիտանի, պղնձի, ցիրկոնիումի և այլ մետաղների հետ։
Նիոբիումի հարստացված հանքանյութերից միացությունները կորզում են ալկալիների կամ կարբոնատների հետ միահալելով, ծծմբական կամ ֆտորաջրածնական թթվում լուծելով, քլորելով։
Ստացված նիոբիումի օքսիդները, կոմպլեքսային ֆտորիդները և քլորիդները պարունակում են տանտալի համապատասխան միացությունները, որոնցից անջատում են օրգանական լուծիչներում ընտրողաբար լուծելով, կոտորակային բյուրեղացմամբ (կոմպլեքսային ֆտորիդները) կամ կոտորակային թորումով (քլորիդները)։
Նիոբիումի օքսիդները վերականգնում են ածխածնով կամ ալյումինով, ֆտորիդները՝ նատրիումով, քլորիդները՝ մանգանով, նատրիումով և ջրածնով, հալած աղերը՝ էլեկտրոլիզով։ Ջրածնից, թթվածնից և ազոտից նիոբիում մաքրում են վակուումում՝ տաքացնելով։
Նիոբիում կիրառությունը արագ աճում է հրթիռաշինության, ինքնաթիռաշինության մեջ, տիեզերական տեխնիկայում, ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկայում, ատոմային էներգետիկայում, քիմիական սարքաշինության մեջ։ Նիոբիումը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են թռչող սարքերի մասեր, ուրանային և պլուտոնիումային ջերմատվիչ բջիջների պատյաններ, հեղուկ մետաղների համար խողովակներ և անոթներ, էլեկտրական կոնդենսատորներ, հզոր գեներատորային լամպեր, ռադարային էլեկտրոնային սարքավորումներ, հաշվիչ մեքենաների գերհաղորդիչ բջիջներ են պատրաստելու համար։
Ավստրիայում թողարկվում է արծաթի և նիոբիումի բիմետաղական մետաղադրամների հավաքածու՝ արժեքը 25 եվրո[7][8]։
Նիոբիումը և -ի համաձուլվածքներից և -ից պատրաստում են հզոր գերհաղորդիչ պարույրներ։ Հաճախ նիոբիում և նրա համաձուլվածքը -ի հետ փոխարինում է ավելի թանկ և ծանր տանտալին։ Նիոբիում մտնում է չժանգոտվող պողպատների բաղադրության մեջ։ -ը կատալիզատոր է, մտնում է ջերմակայուն խառնուրդների բաղադրության մեջ։
Նիոբատներն օգտագործվում են պիեզոէլեկտրական փոխարկիչներ և էլեկտրական կոնդենսատորներ պատրաստելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.