From Wikipedia, the free encyclopedia
Նկոսիլատի Նիատի (անգլ.՝ Nkosilathi Nyathi, 2004, Վիկտորիա), շրջակա միջավայրի պաշտպանության զիմբաբվեցի ակտիվիստ։ Շրջակա միջավայրն սկսել է պաշտպանել 10 տարեկանից և հանդես է գալիս կարևոր որոշումների կայացման գործում երիտասարդներին ներգրավելու օգտին[1][2]։ Կարծում է, որ կլիմայական արդարության ապահովման ուղղությամբ երիտասարդության ջանքերը չեն կարող իրականացվել, եթե նրանք չեն կարողանում ելույթ ունենալ և որոշումներ կայացնել տարբեր կառույցներում[3]։ 2019 թվականին Նկոսիլատին ներկա է գտնվել Մադրիդում (Իսպանիա) կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին և արշավ է անցկացրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկելու համար[4]։
Նկոսիլատի Նիատի | |
---|---|
Ծնվել է | 2004 |
Ծննդավայր | Վիկտորիա |
Քաղաքացիություն | Զիմբաբվե |
Մասնագիտություն | բնապահպան և Կլիմայական ակտիվիստ |
Նկոսիլատի Նիատին մեծացել է Վիկտորիա ջրվեժից ոչ հեռու։ Շրջակա միջավայրի պաշտպանության ուղի է բռնել այն օրվանից հետո, երբ Վիկտորիա ջրվեժի մոտ տեսել է աղբակույտ, ինչից հետո սկսել է ավելի լավ գիտակցել շրջակա միջավայրի խնդիրները[5]։ Իր երկրում կլիմայի փոփոխության հետևանքներն սկսել է նկատել, երբ նա 11 տարեկան էր՝ Զիմբաբվեի Չամաբոնդո տարրական դպրոցի 5-րդ դասարանում սովորելու տարիներին[6]։ 2019 թվականին Վիկտորիա ջրվեժում ուժեղ երաշտ է եղել[2][7][8]։ Կլիմայի փոփոխության հետևանքով Զիմբաբվեի շուրջ 7,7 միլիոն բնակիչ պարենամթերքի պակաս է զգացել, իսկ Հարավային Աֆրիկայի 45 միլիոն բնակիչներն ապագայում կարող են սովի բախվել[9][10][11]։ Նաև նկատվում է թերսնման աննախադեպ մակարդակ, որը Զիմբաբվեի ութ շրջաններում գերազանցում է հինգ տոկոսը։ Իր երկրում այս բոլոր խնդիրները դրդել են նրան սկսել հասարակությանը պատմել կլիմայի փոփոխության մասին և անընդհատ կոչ անել կրճատել գլոբալ արտանետումները։ Նա խոստացել է պայքարել, քանի դեռ համաշխարհային առաջնորդները չեն սկսել լուրջ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում[12]։
Եղել է Օզոնի պաշտպանների ակումբի ղեկավարը իր տարրական դպրոցում[8]։ 2016 թվականին նա հանդես է եկել իր տարածքում կենսագազի առաջին գործարանի ստեղծման օգտին՝ թափոնները էներգիայի արտադրության վերածելու համար[13]։ Կենսագազի կայանը այժմ էներգիա է արտադրում ուսանողական սննդի պատրաստման համար[12]։ Նկոսինատին չի հաջողել սպորտում, բայց նա լավ հռետորական ունակություններ ունի[1][5]։ Մշտապես հանդես է գալիս ելույթներով, որոնցում կոչ է անում կառավարությանը լուծել բնապահպանական խնդիրները և ավելի մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխությանը։ Մադրիդում (Իսպանիա) ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում ելույթից հետո նա արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատությանը։ 2020 թվականին ելույթ է ունեցել Կայուն զարգացման աֆրիկյան տարածաշրջանային համաժողովում, որն անցկացվել է Վիկտորիա ջրվեժի մոտակայքում[3]։ Հանդիպման ընթացքում հանդես է եկել համաշխարհային առաջնորդների շարքում երիտասարդների ներգրավվածության օգտին։ Դպրոցում նա մամուլի ակումբի անդամ է և կրթական հոդվածներ է գրում շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության մասին[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.