Կոնգոյի թագավորության առաջին թագավորը From Wikipedia, the free encyclopedia
Նկուվու Նզինգա (պորտ.՝ João I dо Congo, Ժոաու I դո Կոնգո, 1440, Kingdom of Kongo - հունիս 1506[1], Մբանզա–Կոնգո, Kingdom of Kongo), միջնադարյան Կոնգոյի Թագավորության չորրորդ (որոշ աղբյուրներում՝ հինգերորդ) տիրակալը, որը կառավարել է 1470 թվականից մինչև 1509 թվականը։
Նկուվու Նզինգա | |
Մասնագիտություն՝ | միապետ և ցեղի առաջնորդ |
---|---|
Դավանանք | Kongo religion? |
Ծննդյան օր | 1440 |
Ծննդավայր | Kingdom of Kongo |
Վախճանի օր | հունիս 1506[1] |
Վախճանի վայր | Մբանզա–Կոնգո, Kingdom of Kongo |
Դինաստիա | Kilukeni? |
Քաղաքացիություն | Kingdom of Kongo |
Ի ծնե անուն | կոնգո` Zinga Ancu |
Հայր | Nkuwu a Ntinu of Kongo? |
Ամուսին | Leonor Nzinga Nlaza? |
Զավակներ | Afonso I of Kongo? |
Նկուվու Նզինգան դարձավ Հասարակածային Աֆրիկայի առաջին պաշտոնական քրիստոնյա առաջնորդը։ 1483 թվականին Կոնգոյի թագավորը հաստատեց առաջին պայմանագրերը Դիոգու Կանի գլխավորած պորտուգալացի ծովագնացների հետ։ Պորտուգալացիները աֆրիկացիներին հրազեն և արդյունաբերական ապրանքներ էին վաճառում և փոխարենը վերցնում ստրուկներ և փղոսկր։ 1491 թվականի մայիսի 3-ին Նկուվու Նզինգան, նրա ընտանիքը և թիկնազորը կաթոլիկություն ընդունեցին։ Նկուվու Նզինգան ստացավ Ժոաու անունը, կինը՝ Էլեոնորա, իսկ որդին՝ Աֆոնսու։ Դրանք Պորտուգալիայի Ժուան II թագավորի, նրա կնոջ՝ Լեոնորայի և նրանց որդու անուններն էին։ Չնայած այն հանգամանքին, որ առաջին սևամորթ կաթոլիկների հավատարմությունը քրիստոնեական կրոնին համարվում էր ձևական, այս ձևով հիմք էր ստեղծվում տարածաշրջանում ֆրանսիական և պորտուգալական միսիոներների հետագա գործունեության համար։ Ժուանի մահից հետո ապստամբություն սկսվեց, որն ավարտվեց քրիստոնյաների հաղթանակով։ Կոնգոյի թագավորության հարավային մասը մտավ պորտուգալական Անգոլայի, իսկ հյուսիսային մասը՝ բելգիական Կոնգոյի կազմի մեջ։
Նկուվու Նզինգա թագավորը Կոնգոյի յոթերորդ տիրակալն էր[2]։ Նա ամուսնացած էր Նլազա Նզինգա թագուհու հետ, որն իր առաջին զարմուհիներից էր[3]։ Նրանք ունեին որդի՝ Մբեմբա Նզինգա։ Ամուսնու մահից հետո Նլազա թագուհին օգնեց որդուն դառնալու Կոնգոյի թագավոր[3]։ Նկուվու Նզինգայի կառավարության տարիներին Կոնգոյի տարածքը ընդարձակվեց մինչև 100.000 կմ²։ Երկիրն ուներ ուժեղ կենտրոնացված կառավարություն[4]։
1483 թվականին Դիոգու Կանի ղեկավարած պորտուգալական մի նավատորմ հասավ Կոնգո գետի գետաբերանին։ Պորտուգալացիները կապ հաստատեցին թագավորի հպատակների հետ[5]։ Կանը վերադարձավ Պորտուգալիա՝ իր հետ տանելով մի խումբ կոնգոցի էմիսարներ։ Հասնելով Լիսաբոն, էմիսարները մկրտվեցին և նախքան 1491 թվականին Կոնգո վերադառնալը տեղավորվեցին մի վանքում[6]։ Նրանց հետ Կոնգո եկան նաև քահանաներ, մասոններ, ատաղձագործներ և զինվորներ, գումարած՝ եվրոպական ապրանք[6]։ Նավերը խարիսխ ձգեցին Մպինդայում և այնտեղի տիրակալին շտապ մկրտելուց հետո, եվրոպացիները մեկնեցին մայրաքաղաք, որտեղ նրանց դիմավորեց անձամբ Նկուվու Նզինգա արքան և նրա հինգ գլխավոր ազնվականները[6]։
1491 թվականի մայիսի 3-ին Կոնգոյի արքան և նրա ընտանիքը մկրտվեցին[7]։ Սկզբում որոշված էր, որ պետք է մկրտվեին միայն արքան և նրա ազնվականները, սակայն թագուհին պնդեց, որ ինքը նույնպես մկրտվի[3]։ Կոնգոյի արքայական ընտանիքը ընդունեց պորտուգալական արքայական ընտանիքի անդամների անունները՝ Ժոաու, Էլեոնոր և Աֆոնսո[8]։ Արքայի հազարավոր հպատակներ հետագայում օգնեցին պորտուգալացի ատաղձագործներին եկեղեցի կառուցել, միևնույն ժամանակ Նկուվու Նզինգա արքան պորտուգալացի զինվորների և եվրոպական հրազենի օգնությամբ գրավեց Նսունդի երկրամասը Բատեկե ցեղից և բազմաթիվ գերիներ ձեռք բերեց, որոնք ստրկության վաճառվեցին[7]։
Պորտուգալացիների մեծ մասը հեռացավ, իրենց հետ տանելով ստրուկներ և փղոսկր և թողնելով քահանաներ և արհեստավորներ[7]։ Այս մշակութային «մեղրամսից» հետո արքայի հավատարմությունը կաթոլիկ եկեղեցուն կարճ կյանք է ունենում[7]։ Նա մահանում է 1509 թվականին։ Կոնգոյի գահի վրա Նկուվու Նզինգային հաջորդում է որդին՝ Աֆոնսո I-ը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.