Նյոյի սյուր Սեն
կոմունա Ֆրանսիայում / From Wikipedia, the free encyclopedia
Նյոյի սյուր Սեն (ֆր.՝ Neuilly-sur-Seine)՝ համայնք Օ-դը-Սեն դեպարտամենտում, հարավում կից է Բուլոնյան անտառին, Փարիզի արևմտյան ծայրամասին։ Բնակչությունը՝ 60 հազար 341 մարդ (2008 թվականի տվյալներով)[2]։
Արագ փաստեր Համայնք, Երկիր ...
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Նյոյի սյուր Սեն | |||||
Neuilly-sur-Seine | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Երկրամաս | [[Իլ-դը-Ֆրանս]]Իլ-դը-Ֆրանս | ||||
Շրջան | Նանտեր | ||||
Մակերես | 3,73 կմ² կմ² | ||||
ԲԾՄ | 33 մետր | ||||
Բնակչություն | 60 341 մարդ մարդ (2008 թվական) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքս | 92200 | ||||
Փոստային դասիչ | 92200[1] | ||||
Պաշտոնական կայք | neuillysurseine.fr | ||||
| |||||
Փակել
Նյոյի գլխավոր փողոցը Շառլ դե Գոլի անվան պողոտան է, որը հանդիսանում է Ելիսեյան դաշտերի շարունակությունը։ Սենայով դեպի Նյոյի տարածված է 18-րդ դարի կամուրջ՝ այն ժամանակների ինժեներական մտքի ակնառու հուշարձանը։ (լայնացրել են 1935-1940-ական թվականներին)։ Ֆրանցիսկ 1-ինի Բուլոնյան դղյակը չի պահպանվել[3][4] :
20-րդ դարում այդ տարածքն ապաստան էր դարձել Փարիզի մեծահարուստների, հատկապես գործարարների և ստեղծագործական մտավորականների համար։ 1919 թվականի նոյեմբերի 27-ին Նյոյի սյուր Սենում Բուլղարիայի և Անտանտի երկրների միջև կնքնվեց Նեյիսյան պայմանագիրը։