Նյու Մեքսիկո
From Wikipedia, the free encyclopedia
Նյու Մեքսիկո (անգլերեն՝ New Mexico), նահանգ ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում։ Այն միացել է Միացյալ Նահանգենրին որպես 47-րդ նահանգ 1912 թվականի հունվարի 6-ին։ Հաճախ այն համարվում են Լեռնային նահանգներից մեկը։ Նյու Մեքսիկոն տարածքով հինգերորդ, բնակչությամբ 36-րդ և բնակչության խտությամբ ամենաքիչ խտություն ունեցող 6-րդ նահանգն է Միացյալ Նահանգներում
Նյու Մեքսիկո անգլ.՝ New Mexico | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ, Չորս անկյուն, ԱՄՆ արևմուտք, Southwestern United States? և Լեռնային նահանգներ | |||||
Հիմն | O Fair New Mexico?, Así Es Nuevo Méjico?, Land of Enchantment?, New Mexico -- Mi Lindo Nuevo México? և Under New Mexico Skies? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Սանտա Ֆե | |||||
Ամենաբարձր կետ | Wheeler Peak? | |||||
Օրենսդրական մարմին | New Mexico Legislature? | |||||
Դատական մարմին | New Mexico Supreme Court? | |||||
Միության մուտք | հունվարի 6, 1912 (47-րդ) | |||||
Բնակչություն | ▲2 117 522 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (36 տեղ) | |||||
Տարածք | 315 194 կմ² (5 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունվարի 6, 1912 թ. | |||||
Սահմանակցում է | Արիզոնա, Կոլորադո, Օկլահոմա, Տեխաս, Չիուաուա, Սոնորա և Յուտա | |||||
Ժամային գոտի | UTC-7 և Ամերիկա/Դենվեր | |||||
Հապավում | NM, N. Mex. և N.M. | |||||
Փոխարինեց | New Mexico Territory? | |||||
ISO 3166-2 կոդ | US-NM | |||||
Անվանված է | Santa Fe de Nuevo México? | |||||
Մականուն | Land of Enchantment | |||||
Միության մուտք | հունվարի 6, 1912 (47-րդ) | |||||
newmexico.gov(անգլ.) | ||||||
Բնակեցված է եղել տարբեր ազգերով Եվրոպացիների կողմից տարածքը հայտնագործելու շատ առաջ։ Նյու Մեքսիկոն եղել է Իսպանական կայսրության կազմում։ Մինչև ԱՄՆ մաս դառնալը եղել է նաև Մեքսիկայի կազմում։ ԱՄՆ նահանգների մեջ Նյու Մեքսիկոն ունի իսպանացիների ամենամեծ տոկոսը, ովքեր այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 400 տարի։ Այն նաև ունի երկրորդ ամենաբարձր բնիկ ամերիկացի բնակչության տոկոսը Ալյասկայից հետո, իսկ բնիկ ամերիկացիների բացարձակ թվով չորրորդն է Կալիֆոռնիայից, Օկլահոմայից և Արիզոնայից հետո[2]։ Նահանգում ապրող հիմնական ազգերից են Նավախո, Պուեբլո և Ապաչի ազգերը։ Արդյունքում նահանգի ժողովրդագրությունը և մշակույթը իսպանական և բնիկ ամերիկյան ժողովուրդների միախառնումից է առաջացել, ինչը զետեղված է նահանգի դրոշի վրա։ Նյու Մեքսիկոյի ալ կարմիր և ոսկեգույն երկանգները վերցվել են Իսպանիայի թագավորական խորհրդանիշներից, իսկ արևը վերված է ամերիկյան ժողովուրդների հնագույն խորհրդանիշներից[3]։
Նյու մեքսիկո կամ իսպաներեն Nuevo México, անվանում հաճախ սխալմամբ կարծում են, որ վերցված է Մեքսիկա անվանումից։ Սակայն Նյու Մեքսիկո անվանումը տրվել է 1563 թվականին և նորից 1581 թվականին իսպանացի արշավորդների կողմից՝ համարելով որ տարածաշրջանի մշակույթը շատ նման է Ացտեկների կայսրության մշակույթին[4][5][6]։ Մեքսիկան եղել է Նոր Իսպանիայի տարածքում է անվանումը ստացել է միայն 1821 թվականին երբ անկախություն նվաճեցին իսպանացիներից։ Նյու Մեքսիկոն եղել է Մեքսիկայի մաս ընդամենը 12 տարի 1836 թվականից մինչև 1848 թվականները։ Նրանք զարգացան որպես երկու իսպանաբնակ տարածք իրենց առանձին պատմություններով։