From Wikipedia, the free encyclopedia
Նշան Մարտիրոսյան (1894, գ. Խուռնավիլ (Խարբերդի գավառում) - 1966, Պրահա), սփյուռքահայ արևելագետ։
Նշան Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1894[1] Խուռնավիլ, Խարբերդի գավառ, Դիարբեքիրի էլայեթ, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | 1966[2] Պրահա, Չեխոսլովակիա[2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Չեխոսլովակիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | արևելագետ և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Պրահայի Կարլի համալսարան |
Ալմա մատեր | Պրահայի Կարլի համալսարան (1926)[2] |
Միջնակարգ դպրոցն ավարտել է Ավստրիայում։ 1920-1926 թվականներին սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում, որտեղ աշակերտելով արևելագետ Բեդրժիխ Հրոզնուն, մասնագիտացել է արևելագիտական առարկաների (շումերերեն, աքքադերեն, ասորերեն, խեթերեն և Փոքր Ասիայի պատմություն) գծով։ 1927 թվականին հրավիրվել է Պրահայի համալսարան, որպես դասախոս։
1926 թվականին Մարտիրոսյանը ստացել է դոկտորի գիտական աստիճան և մեկ տարի հետո դասախոսական աշխատանքի անցել Պրահայի համալսարանում։
Նշան Մարտիրոսյանը ավելի քան չորս տասնամյակ բազմակողմանիորեն ուսումնասիրել Է Հին Արևելքի, հատկապես Առաջավոր Ասիայի հնագույն տեղաբնիկների լեզուն, մշակույթը և պատմությունը։ Նա է, որ առաջին անգամ, դեռևս ուսանողական տարիներին կարողացել է որոշել խեթական երբեմնի հզոր թագավորության արխիվից հայտնաբերված ու վերծանված սեպագիր տախտակներում հիշատակվող մի շարք ցեղային միավորումների ու երկրների տեղադրությունը Հայկական լեռնաշխարհում։
1930—40-ական թվականներին Նշան Մարտիրոսյանը հանդես է եկել հայ դիցաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված մի շարք հոդվածներով։ «Խարբերդի շրջանները՝ Հայոց հնագույն օրրանը» հոդվածում վկայում է այն մասին, որ Հայասայի պատմությանը նվիրված իր ուսումնասիրությունը կարող է կարևոր ներդրում լինել հայագիտության մեջ։
Նրան է պատկանում խեթերենի և հայերենի մի շարք ընդհանրությունների հայտնաբերումը։ Իր առաջին իսկ գիտական հոդվածներում նա փորձել է պարզել հայերենի բնույթը և զարգացրել է այն թեզը, ըստ որի հայերենը, խեթերենի հետ միասին, ասիանիկ, փոքրասիական լեզու է։ Իր աշխատություններում Մարտիրոսյանն անդրադարձել է հայերենի ծագումնաբանությանը, դիցաբանությանը, աշխարհագրությանը, փոքրասիական հնագույն ժողովուրդների և հայերի առնչություններին։ Գերմաներեն և չեխերեն է թարգմանել հայ գրականության չափածո և արձակ նմուշներ։ 1963 թվականին լույս է տեսել «Գիլգամեշ» դյուցազնավեպին նվիրված Մարտիրոսյանի աշխատությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.