Նոամ Չոմսկի
From Wikipedia, the free encyclopedia
Ավրամ Նոամ Չոմսկի (անգլ.՝ Avram Noam Chomsky, եբրայերեն՝ אברם נועם חומסקי, դեկտեմբերի 7, 1928(1928-12-07)[1][2][3][…], East Oak Lane, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի լեզվաբան, ճանաչողական գիտնական, պատմաբան, սոցիալական քննադատ և քաղաքական ակտիվիստ։ Չոմսկին, ով երբեմն բնութագրվում է որպես «Ժամանակակից լեզվաբանության հայր», հանդիսանում է նաև ճանաչողական գիտության հիմնադիրներից մեկը։ Նա հեղինակ է ավելի քան 100 գրքի հետևյալ թեմաների մասին՝ լեզվաբանություն, պատերազմ, քաղաքականություն և զանգվածային լրատվություն։ Գաղափարապես նա հարում է Անարխոսինդիկալիզմ և Ազատական սոցիալիզմ։ Նա հանդիսանում է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT), ինչպես նաև Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[29][30]։
Ծնված լինելով Ֆիլադելֆիայում՝ միջին դասի հրեական Աշքենազի ներգաղթյալների ընտանիքում, Չոմսկու մոտ վաղ տարիքի հետաքրքրությունը անարխիզմի հանդեպ ձևավորվեց Նյու Յորքի այլընտրանքային գրախանութներից։ 16 տարեկանում նա սկսեց սովորել Փենսիլվանիայի համալսարանում՝ մասնակցելով լեզվաբանության, մաթեմատիկայի և փիլիսոփայության դասընթացների։ 1951 թվականից մինչև 1955 թվականը Չոմսկին աշխատել է Հարվարդի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայում, որտեղ նա մշակել է փոխակերպական քերականության տեսությունը, որի համար նա 1955 թվականին արժանացել է դոկտորի կոչման։ Նույն թվականին նա սկսում է դասավանդել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1957 թվականին նա հայտնի է դառնում լեզվաբանության բնագավառում իր «Շարահյուսական կառույցներ» նշանակալի աշխատանքով՝ որը վերաձևակերպեց լեզվի գիտական ուսումնասիրությունը, մինչդեռ 1958 թվականից 1959 թվականը նա անդամակցում էր Ազգային գիտական կառույցին Առաջադեմ գիտությունների ինստիտուտում։ Նրան է պատկանում համընդհանուր քերականության տեսության, սերող քերականության տեսության, Չոմսկու հիերարխիայի և մինիմալիստական ծրագրի հեղինակի կամ համահեղինակի կոչումը։ Չոմսկին նաև առանցքային դերակատարություն է ունեցել վարքագծի մերժման մեջ՝ մասնավորապես քննադատելով Բ. Ֆ. Սքինների աշխատությունը։
Լինելով Վիետնամական պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածության ակնհայտ հակառակորդը, որը նա համարում էր ամերիկյան կայսերականության դրսևորում, 1967 թվականին Չոմսկին իր «Մտավորականների պատասխանատվությունը» հակապատերազմական էսսեով գրավեց հանրության ուշադրությունը։ Նոր Ձախերի (New Left) հետ նա բազմիցս ձերբակալվեց իր ակտիվության համար և դասվեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի թշնամիների ցանկում։ Ընդլայնելով իր գործունեությունը լեզվաբանության մեջ հետագա տասնամյակների ընթացքում՝ նա ներգրավվեց նաև լեզվաբանական պատերազմների մեջ։ Էդուարդ Ս. Հերմանի հետ համատեղ Չոմսկին հետագայում գրեց վերլուծական աշխատանք՝ արծարծելով լրատվամիջոցների քննադատության քարոզչական մոդելի մասին և փորձեց բացահայտել Արևելյան Թիմորի ինդոնեզական օկուպացիան։ Ի լրումն այս ամենի, նրա խոսքի անվերապահ ազատության պաշտպանությունը, ինչպես նաև Հոլոքոստը ժխտողների համար, 1980-ականների սկզբին Ֆորիսոնի գործով զգալի հակասություն առաջացրեց։ Դադարեցնելով ակտիվ դասավանդման գործունեությունը՝ նա շարունակեց իր քաղաքական ձայնի ակտիվությունը՝ ընդդիմանալով ահաբեկչության դեմ պատերազմին և աջակցելով օկուպացիայի շարժմանը։
Լինելով պատմության ամենաշատ մեջբերված գիտնականներից մեկը՝ Չոմսկին ազդեցություն է ունեցել մի շարք ակադեմիական ոլորտների վրա։ Նա լայն ճանաչում է գտել որպես պարադիգմայական բարեփոխիչ, ով սկիզբ դրեց մեծ հեղափոխության հումանիտար գիտությունների մեջ՝ նպաստելով լեզվի և մտքի ուսումնասիրման նոր ճանաչողական շրջանակի զարգացմանը։ Ի հավելումն իր շարունակական գիտական հետազոտությունների, Չոմսկին շարունակում է մնալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, նեոլիբերալիզմի և ժամանակակից պետական կապիտալիզմի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների առաջատար քննադատ։ Նրա գաղափարները կարևորագույն նշանակություն են ունեցել հակակապիտալիսատական և հակակայսերական շարժումների մեջ։ Նրա քննադատներից ոմանք նրան մեղադրել են հակաամերիկանիզմի մեջ։