Նոբելյան մրցանակի անկրոնական դափնեկիրների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կյանքի որևէ հատվածում իրենց աթեիստ, ագնոստիկ, ազատամտական կամ այլ անկրոնական համարող Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ[2]։ Այս դափնեկիրներից շատերը ավելի երիտասարդ տարիքում իրենց համարել են կրոնական։ Գնահատումներից մեկի համաձայն՝ 1901-2000 թվականներին բոլոր դափնեկիրների 10.5%-ը և գրականության մրցանակի դափնեկիրների 35%-ը այս կատեգորիայում են[3]։ Նույն գնահատման համաձայն՝ 1901-2000 թվականներին անկրոնականները ստացել են բժշկության կամ ֆիզիոլոգիայի մրցանակների 8.9%, քիմիայի՝ 7.1%, տնտեսագիտության՝ 5.2%, ֆիզիկայի՝ 4.7% և խաղաղության 3.6%-ը[3]։ Ալֆրեդ Նոբելը նույնպես աթեիստ էր[4]։