Նոյեմբերյանի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Տավուշի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսիսային մասում, սահմանակից էր Վրացական ԽՍՀ-ին և Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 538 կմ² է, բնակչություն՝ 29 700 (1987), խտությունը՝ 55,2 մարդ։
Արագ փաստեր Նոյեմբերյանի շրջան, Երկիր ...
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Նոյեմբերյան |
Խոշորագույն քաղաք | Նոյեմբերյան |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 29 700 |
Խտություն | 55,2 |
Ազգային կազմ | Հայեր |
Տարածք | 538 (1,8 %) |
Հիմնադրված է | 1937-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Գուգարք |
Փակել