Նոտր Դամ դե Վիկտուար

From Wikipedia, the free encyclopedia

Նոտր Դամ դե Վիկտուարmap

Նոտր Դամ դե Վիկտուար կամ Հաղթական Տիրամոր եկեղեցի (ֆր.՝ Église Notre-Dame-des-Victoires), փոքր քարե եկեղեցի Քվեբեկի պատմական կենտրոնում՝ ներքին քաղաքում՝ Պլյաս Ռոյալում։ Այն հնագույն եկեղեցական կառույցն է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեքսիկայից դեպի հյուսիս, Կանադայի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Քվեբեկի արքեպիսկոպոսարանի գործող ծուխ։

Արագ փաստեր Նոտր Դամ դե Վիկտուար, Հիմնական տվյալներ ...
Փակել

Պատմություն

Տաճարի շինարարությունն սկսվել է 1687 թվականին Սամյուել դը Շամպլենի տան տեղում և ավարտվել 1723 թվականին[4]։

Սկզբում եկեղեցին օծվեց ի պատիվ Մանուկ Հիսուսի։ Նոտր Դամ դե լա Վիկտուար անունը տաճարն ստացել է 1690 թվականին Քվեբեկի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, որտեղ Ուիլյամ Ֆիպսի հրամանատարության ներքո գտնվող անգլիական էքսպեդիցիոն կորպուսը ստիպված է եղել նահանջել։ 1711 թվականին անվանումը կրկին փոխվել է՝ դառնալով Նոտր Դամ դե Վիկտուար, Բրիտանական էսկադրայի հերթական պարտությունից հետո, որը կռվում էր Հովենդեն Ուոքերի հրամանատարության ներքո։ Եկեղեցին գրեթե ամբողջությամբ ավերվել է բրիտանական զորքերի կողմից ռմբակոծության ժամանակ, ինչը նախորդել է 1759 թվականի սեպտեմբերին Աբրահամի դաշտերում տեղի ունեցած ճակատամարտին։ Եկեղեցու ամբողջական վերականգնումն ավարտվել է 1816 թվականին։

1916-1917 թվականներին ճարտարապետ Ֆրանսուա Բելերժեն վերականգնել է եկեղեցու ճակատը[5]։

1929 թվականի հուլիսի 11-ին տաճարն ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ Քվեբեկի պատմական հուշարձանների հանձնաժողովի կողմից։

Վերջին տասնամյակներում բազմիցս վերականգնվել է։ 1988 թվականի հունվարի 1-ին տաճարը դարձել է Կանադայի ազգային պատմական հուշարձան։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.