From Wikipedia, the free encyclopedia
Նորա Ռոբերտս (անգլ.՝ Nora Roberts, հոկտեմբերի 10, 1950[3][4][5][…], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող, ժամանակակից սիրային և դետեկտիվ վեպերի հեղինակ։
Ծննդյան անուն | անգլ.՝ Eleanor Marie Robertson[1][2] |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1950[3][4][5][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6] |
Գրական անուն | J.D. Robb[1], Nora Roberts, Sarah Hardesty և Jill March |
Մասնագիտություն | վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, գործարար, legal secretary և բարեգործ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Montgomery Blair High School? (1968)[7][8] |
Ժանրեր | սիրավեպ, վեպ-թրիլլեր, futuristic novel? և ֆանտաստիկ վեպ |
Պարգևներ | |
Կայք | noraroberts.com |
Nora Roberts Վիքիպահեստում |
Ծնվել է 1950 թվականին ԱՄՆ-ի Սիլվեր Սփրինգ (Մերիլենդ) (անգլ.՝ Silver Spring Maryland, USA) տարածքում։ Եղել է ընտանիքի կրտսեր երեխան և միակ աղջիկը[10]։ Նա ծագումով իռլանդացի էր, ծնողները նույնպես բնիկ իռլանդացիներ էին[10]։ Նրա ընտանիքը մոլի ընթերցող էր, ուստի գրքերը միշտ կարևոր տեղ են զբաղեցրել Նորայի կյանքում։ Դպրոցական տարիքում Նորան ոչինչ չէր գրում՝ բացառությամբ դպրոցում հանձնարարված աշխատանքների՝ չնայած նրան, որ իր գլխում միշտ ունենում էր հորինած պատմություններ։ Կրթությունը ստացել է կաթոլիկ դպրոցում, որտեղ վանականները նրա մեջ սերմանել էին կարգապահության զգացում[10]։ «Montgomery Blair High School»-ում ուսումնառության երկրորդ տարում նա հանդիպել էր իր ապագա առաջին ամուսնուն՝ Ռոնալդ Աուֆդեմ Բրինքեին (Ronald Aufdem-Brinke): 1968 թվականին, ավարտելով հիմնական դպրոցը, նրանք ամուսնացել էին՝ դեմ գնալով ծնողների ցանկությանը։
Ռոբերտսի ամուսինը գնում էր աշխատանքի, իսկ նա իր երկու որդիների՝ Դենի և Ջեյսոնի հետ մնում էր տանը։ Ռոբերտսը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր արհեստներով զբաղվելով, այդ թվում նաև կերամիկայով և որդիների համար հագուստ կարելով։ 1983 թվականին նրանց ամուսնությունը ավարտվեց բաժանությամբ։
Ռոբերտսը իր երկրորդ ամուսնու՝ ատաղձագործ Բրյուս Ուայլդերի (անգլ.՝ Bruce Wilder) հետ ծանոթացել էր, երբ նրան վարձել էր գրքերի համար պահարաններ պատրաստելու համար։ Նրանք ամուսնացել են 1985 թվականի հուլիսին։ Նրանք միասին կահավորել են իրենց տունը, ճանապարհորդել են և Մերիլենդ նահանգի Բունսբորո քաղաքում բացել են իրենց գրախանութը, որը ղեկավարում է իր ամուսինը։
Ռոբերտսը կարծում է, որ գրողի պրոֆեսիոնալ կարիերան պահանջում է կարգապահություն:
Դուք կդառնաք գործազուրկ, եթե կարծում եք, որ պետք է նստել ու սպասել, թե երբ է մուսան գալու։ - Նորա Ռոբերտս |
Նա իր ողջ ժամանակը կենտրոնացնում է մեկ վեպի վրա, գրում է երկուշաբթիից ուրբաթ՝ օրական ութ ժամ, երբեմն ավելին՝ նույնիսկ արձակուրդում գտնվելու ժամանակ[10]։
Ռոբերտսը չի օգտագործում ձայնագրիչ կամ գրիչ, նա աշխատում է համակարգչով[11]։ Նա գիրքը սկսում է գրել առանցքային կետից՝ առանց նախաբանի, ներկայացնելով հերոսի բնավարությունը և այն հիմնական հարցերը, որոնք արտահայտում են պատմության հիմնական միտքը[11]։ Աշխատանքի առաջին փուլը, այսինքն պատմությունը գրելուց հետո, Ռոբերտսը անդրադարձ է կատարում նախաբանին։ Երկրորդ փուլը սովորաբար բաղկացած է մանրամասներ ավելացնելուց, ինչպես նաև հերոսների կերպարների խորը ուսումնասիրությունից։ Նախքան գործակալ Էմմի Բերկովերին (անգլ.՝ Berkower) ուղարկելը, Նորան վերջնական վերանայում է վեպը։ Ռոբերտսը երբեք մեկից ավելի գրքերի վրա միաժամանակ չի աշխատում[12]։ Նա հաճախ գրում է եռերգություններ՝ ավարտելով միաժամանակ երեք գիրք, որպեսզի կարողանա մնալ նույն հերոսների հետ։ Հնարավորության դեպքում, նա նույնն անում է «Հետևությունները կատարում է Եվա Դալլասը» գրքերի հետ, նախքան ժամանակակից վեպերին վերադառնալը միաժամանակ գրում է երեք գիրք։ Նրա բոլոր եռերգությունները թողարկվում են փափուկ գրքաշապիկներով, քանի որ Ռոբերտսը կարծում է, որ ամուր գրքաշապիկով աշխատանքի թողարկմանը ընթերցողը ստիպված է լինում բավականին երկար սպասել։
Ռոբերտսը իր հետազոտությունների մեծ մասը կատարում է համացանցի միջոցով, քանի որ չի սիրում ինքնաթիռով թռիչքները։ Բայց, չնայած դրան, նա Իռլանդիայի Քլեր կոմսության տարածքում ունի սեփականություն և պարբերաբար այցելում է այնտեղ։ Նրա վեպերից որոշները ստեղծվել են Արդմորի Ուոտերֆորդ կոմսությունում։
1979 թվականի փետրվարին ուժեղ ձնաբուքի պատճառով Նորա Ռոբերտսը իր երկու որդիների հետ մեկ շաբաթով փակված էր մնացել տանը։ Անգործությունից չխելագարվելու համար նա սկսել էր գրել մի պատմություն, որը այդ ժամանակ պտտվում էր իր գլխում։ Չնայած այն փաստին, որ Նորան չէր մտածում գրողի կարերայի մասին, բայց սա դեպի այդ ճանապարհը տանող նրա առաջին փորձն էր[13]։
1981 թվականին լույս է տեսել Նորա Ռոբերտսի «Զտարյուն իռլանդացի» (անգլ.՝ Irish Thoroughbred) անվամբ առաջին վեպը, բայց այդ ժամանակ նա արդեն ուներ գրողի երեք տարվա դժվարին փորձ և մի քանի ձեռագրեր։
Ռոբերտսը արագ է գրում։ Նա տարեկան հանձնում է վեցից ավելի վեպեր։ Սիրային վեպերից բացի՝ նա գրում է ֆուտուրիստական դետեկտիվ պատմություններ լեյտենանտ Եվա Դալլասի մասին՝ J.D. Robb, Sarah Hardesty, Jill March կեղծանվամբ։
Իռլանդական սրտեր (Irish hearts)
Բանիոնների ընտանիք (Reflections & Dreams or the Davidov)
Տաղանդավոր խոհարարներ (Great chefs)
Մակ-Գրեգորի (MacGregor)
Ամսագրերի հայտնիներ (Celebrity magazine)
Կորդիների թագավորական ընտանիք (Cordina's Royal Family)
Ոստիկանական շարք/Վաշինգտոնյան հետախույզներ անգլ.՝ Sacred Sins / D.C. Detectives
Հարլի քույրեր (O’Hurleys)
Հորնբլաուեր եղբայրներ (Time and Again or The Hornblower Bros.)
Ջեկիի պատմությունը (Loving Jack)
Ստանիսլավսկու ընտանիքը (The Stanislaskis or Those Wild Ukrainians)
Գիշերային պատմություններ (Night Tales)
Կոլխոունի կանայք (The Calhoun Women)
Դոնովանովի շնորհ (Donovan Legacy)
Կոնկենան քույրերը (Irish Born Trilogy)
(Տպագրվել է Սառա Հարդեստ կեղծանվամբ (Sarah Hardesty)
Վտանգավոր գաղտնիքներ (True betrayals):
Մաք Քեյդ եղբայրները (The MacKade brothers)
Տեմպլթոններ (Երազանք) (Dream trilogy)
Քուին եղբայրները (Chesapeake Bay / Quinn Brothers)
Միտրայի աստղերը (Stars of Mithra)
Վաղուց ի վեր (The Once Upon Series) (պատմություններ, որոնք մտնում են վեպերի հեղինակների անթոլոգիայի մեջ)
Գալահերները Արդմորից / Իռլանդական եռերգություն (Irish Trilogy or Gallaghers of Ardmore)
Վհուկների կղզի (Three sisters island):
Բանալու եռերգություն (Key Trilogy)
Այգում (In The Garden)
Վեց շրջան / Շրջանի եռերգություն (Circle Trilogy)
Յոթ նշան (Sign of Seven trilogy)
Հարսնացուների քառերգ (Bride Quartet)
Նին Բունսբորո (Inn BoonsBoro Trilogy)
Օդվայեր զարմիկներ (Cousins O'Dwyer)
Խնամակալներ (Guardians Trilogy)
«Vision in White» գրքի հիման վրա (ռուսերենից թարգմանած՝ «Կա՛նգ առ, ակնթարթ»), 2010 թվականին թողարկվել է համակարգչային խաղ Hidden Objects ժանրում[14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.