Նորշեն (Վրաստան)
գյուղ Վրաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Նորշեն կամ Ծղալթբիլա (վրաց.՝ წყალთბილა)՝ հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխա քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1240-1360 մ բարձրության վրա։ Գյուղի կենտրոնում բխող հանքային տաք ջրից առաջացել է Ծղալթբիլա անվանումը, որը վրացերեն բառ է և թարգմանաբար նշանակում է տաք ջուր։ Գյուղն ունի խիտ կառուցապատում, ձգվում է հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք մինչև 2 կմ երկարությամբ, իսկ լայնությունը կազմում է շուրջ 1 կմ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Նորշեն (Ծղալթբիլա) | |||
վրաց.՝ წყალთბილა | |||
Երկիր | Վրաստան | ||
Երկրամաս | Սամցխե-ՋավախքՍամցխե-Ջավախք | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
ԲԾՄ | 1300 մետր | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Խոսվող լեզուներ | հայերեն | ||
Բնակչություն | 1123 մարդ (2016) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Կաթողիկե Եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Փակել