Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն[4] (նորվ.՝ Statistisk sentralbyrå, կրճատ գրությամբ՝ SSB), Նորվեգիայի վիճակագրության վարչությունն է։ Այն ստեղծվել է 1876 թվականին։
Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչություն | |
---|---|
Տեսակ | վիճակագրական ծառայություն և government directorate? |
Երկիր | Նորվեգիա |
Հապավում | SSB |
Կարգախոս | Tall som forteller |
Հիմնադրված | 1876 |
Գլխադասային գրասենյակ | Օսլո, Նորվեգիա[1] |
Տարածաշրջան | Նորվեգիա |
Գլխավոր քարտուղար | Geir Axelsen?[2] |
Ղեկավար | Geir Axelsen? |
Վերադաս կազմակերպություն | Ministry of Finance? |
Անձնակազմ | 832 մարդ (2021)[3] |
Կայք | ssb.no(նորվ.)(անգլ.) |
Հենվելով իր աշխատակիցների գործունեության վրա (շուրջ հազար աշխատակիցներ), Նորվեգիայի վիճակագրության վարչությունը ամենօրյա պարբերականությամբ իր պաշտոնական կայքում հրապարակում է վիճակագրական տվյալներ։ Բոլոր այդ տվյալները հրապարակվում են ինչպես մայրենի՝ նորվեգերենով, այնպես էլ անգլերենով։ Ի դեպ, բոլոր վիճակագրական տվյալները հասարակությանը հասանելի են անվճար։
Նորվեգիայի կենտրոնական վիճակագրության վարչությունը իր գործունեության ընթացքում ապահովում է հանրությանն ու իշխանություններին ընդարձակ հետազոտություններ և վերլուծություններ տրամադրելով։ Վիճակագրական վարչությունը գտնվում է ֆինանսների նախարարության ենթակայության ներքո՝ սակայն իր գործունեությունը ծավալում է անկախ բոլոր պետական հաստատություններից։ Վարչության խորհուրդը նշանակվում է կառավարության կողմից։ Այն լայնորեն օգտագործում է գրանցամատյանների տվյալները, համադրում ու վերլուծում հարցաթերթիկներն ու հարցումների պատասխանները, ինչպես նաև տվյալներ քաղում քաղաքներից և կոմունաներից։