Նոր Այգեստան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Այգեստան | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 321[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | նորայգեստանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նոր Այգեստան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 25 կմ հյուսիս` 420 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 400 հեկտար։
Պատմություն
Հիմնադրել են զինադադարից հետո՝ Այգեստանից (Չայլու) բռնագաղթած բնակիչները։ Ունի տարրական դպրոց[2]։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Աշխարհագրություն
Նոր Այգեստանը գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտի շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1313.42 հա տարածք, որից 791.78 հա գյուղատնտեսական նշանակության, 351.65 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։
Բնակչություն
Նոր Այգեստան համայնքի բնակչությունը կազմում է 281 մարդ, կա 89 տնտեսություն, հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 42 աշակերտ։
Ծանոթագրություններ
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 512։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.