Նոր Զելանդիայի Թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Զելանդիայի Թագավորությունը բաղկացած է այն ամբողջ տարածքից, որում Նոր Զելանդիայի միապետը գործում է որպես պետության ղեկավար։ Նոր Զելանդիայի տարածքը դաշնություն չէ․ այն պետությունների և տարածքների խումբ է, որը միավորված է իր միապետի գլխավորությամբ։ Նոր Զելանդիան անկախ և ինքնիշխան պետություն է։ Այն ունի անտարկտիկական տարածքային պահանջ (Ռոսսի կախյալ տարածք), մեկ կախյալ տարածք (Տոկելաու) և երկու ասոցացված պետություն (Կուկի Կղզիներ և Նիուե)[1]։
Ռոսսի կախյալ տարածքը մշտական բնակիչներ չունի, իսկ Տոկելաուն, Կուկի Կղզիներն ու Նիուեն բնիկ բնակչություն ունեն։ ՄԱԿ-ը պաշտոնապես դասակարգում է Տոկելաուին որպես ոչ ինքնակառավարվող տարածք, իսկ Կուկի Կղզիները և Նիուեն ներքին ինքնակառավարման՝ պահպանելով Նոր Զելանդիայի պատասխանատվությունը պաշտպանության համար։ Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետը ներկայացնում է միապետին Նոր Զելանդիայի ամբողջ տարածքում, չնայած Կուկի կղզիներն ունեն թագուհու լրացուցիչ ներկայացուցիչ։