Նոր Խարխափուտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Խարխափուտ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյան | |
Մակերես | 8100,0 կմ² | |
Բնակչություն | 107 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նոր Խարխափուտ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում:
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Աշխարհագրություն
Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 140 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 8100,0 հա տարածք։
Պետական կառույցներ
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում են 19 աշակերտներ։
Բնակչություն
Նոր Խարխափուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 107 մարդ, կա 19 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Ծանոթագրություններ
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.