Նոր Սեյսուլան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Նոր Սեյսուլան | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Մարտակերտ | ||||
Մակերես | 1293.40 հա կմ² | ||||
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | ||||
Բնակչություն | 179 մարդ մարդ | ||||
Ազգային կազմ | հայեր | ||||
Կրոնական կազմ | հայ առաքելական եկեղեցի | ||||
Փոստային ինդեքսներ | AZ5900 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 02 | ||||
|
Նոր Սեյսուլան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 53 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1293.40 հա տարածք, որից 797.32 հա գյուղատնտեսական նշանակություն, 345.52 հա անտառային հողեր։ Նոր Սեյսուլան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի բնակչության քանակը կազմում է 179 մարդ, կա 42 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Տեսարժան վայրեր
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ.)։
Ծանոթագրություններ
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.