Նոր արդյունաբերական երկրներ
From Wikipedia, the free encyclopedia
Նոր արդյունաբերական երկրներ, ՆԱԵ (անգլ.՝ Newly industrialized country, NIC), զարգացող երկրների մի ենթախումբ, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում տնտեսությունում տեղի է ունեցել սոցիալ-տնտեսական ցուցիչների զգալի որակական թռիչք։ Այդ երկրների տնտեսությունը կարճ ժամանակի ընթացքում անցում է կատարել զարգացող երկրներին տիպիկ հետամնաց տնտեսությունից՝ բարձր զարգացած տնտեսության։ Բացի այդ նոր արդյունաբերական երկրներում արդյունաբերականացման սոցիալական հետևանքները, ինչպիսին է ուրբանիզացիան, վերակազմավորել են և վերակազմավորում են հասարակությունը։