հայ երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Նուբար Ալեքսանյան (1950[1][2][3][…], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] և Կոստանդնուպոլիս), վավերագիր–լուսանկարիչ, ում աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ–ի և Եվրոպայի խոշորագույն պարբերականներում, այդ թվում՝ «The New York Times Magazine», «Life», «Fortune», «GEO», «Time» և «Newsweek»։ Վերջին 35 տարիների ընթացքում եղել է ավելի քան 30 երկրում՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային պայմանները նկարագրող անձնական նախագծերի վրա։ 2008 թվականին ավարտել է իր հինգերորդ գիրքը, որը ռեժիսոր Էրոլ Մորիսի հետ տասնհինգամյա համատեղ աշխատանքի արդյունք է։ Այս աշխատության անձնական ցուցադրությունները կազմակերպվել են Walker Art Center–ում, Corcoran Gallery of Art–ում, Caren Golden Fine Art Gallery–ում, The Atlanta Contemporary Art Center–ում, The LOOK3 Festival–ում և Clark University–ում։
Նուբար Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1950[1][2][3][…] |
Ծննդավայր | Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] կամ Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Բոստոնի համալսարան և New England School of Photography? |
Մասնագիտություն | լուսանկարիչ և երաժիշտ |
Ծնողներ | հայր՝ Harutyun Aleksanyan? |
Նուբար Ալեքսանյանը ծնվել է 1950 թվականին Վուստերում (Մասաչուսեթս)։ Ընտանիքի չորս երեխաներից երկրորդն է և սիրվել է որպես ուղղափառ հայկական ընտանիքի առաջին որդի։ Տատիկ-պապիկը Հայոց ցեղասպանությունից փրկվածներ են։ Անգլերեն սովորել է միայն տարրական դպրոց ընդունվելուց հետո։ Իսկ մինչ այդ մեծացել է՝ հայերեն խոսելով իր պապի հետ, ով ապրում էր նրանց վերևի բնակարանում։
Ալեքսանյանն ընտանիքում առաջինն էր, որ գնաց քոլեջ։ Շուրջ երկու տարի Բոստոնի համալսարանում մասնակցել է Վիետնամի պատերազմի դեմ ուղղված ցույցերին։ Հենց այս ժամանակ էլ սկսեց լուսանկարներ անել՝ փորձելով հասկանալ և նկարագրել իր տեսածը։ Նա մեկնաբանում է․
Տեսախցիկը արտոնագիր է տալիս անել գրեթե ամեն ինչ։ Այն ինձ համար հնարավորություն էր՝ ավելի մոտ լինելու նրան, ինչ կատարվում էր Բոստոնում այդ ժամանակ[5]։ |
Նա նկարագրում է «լուսանկարչության ուժը»՝ որպես վկայակոչման գործողություն, աշխարհն ավելի մոտիկից և անձնապես ճանաչելու հնարավորություն։ Իրեն որպես ուսանող և սկսնակ լուսանկարիչ ներկայացնելիս Ալեքսանյանը մատնանշում է իր աշխատավոր ընտանիքը, որն իրեն սովորեցրել է մոտիվացիա և աշխատանքի էթիկա, ինչն էլ հենց նպաստել է իր՝ որպես լուսանկարչի հաջողություններին։
Բոստոնի համալսարանում երկու տարի սովորելուց հետո արձակուրդ վերցրեց Լուսանկարչության նոր անգլիական դպրոցում դասավանդելու համար։ Դրանից հետո թողեց լուսանկարչության դպրոցը և ավելի ուշ դարձավ Մասաչուսեթսի համալսարանի «University Without Walls» ծրագրի առաջին դասի անդամ։ Այստեղ նա կրեդիտ հավաքեց 1973-1974 թվականներին Լուսանկարչության նոր անգլիական դպրոցում դասավանդելու համար։
Բոստոնի գեղարվեստի ինստիտուտում (1972–1974) և Լուսանկարչության նոր անգլիական դպրոցում ուսուցանելուց հետո 1975 թվականին Ալեքսանյանը համահիմնադրեց Էսեքսի լուսանկարչական վորքշոփը։ Դա երկրի լուսանկարչական առաջին ծրագրերից մեկն էր։ Այդ ժամանակից ի վեր կազմակերպել է վորքշոփեր և կարդացել դասախոսություններ աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ ICP-ն Նյու Յորքում և Gaudí School of Photography-ն Պերուում։ Վերջերս Ալեքսանյանը Բոստոնում կազմակերպեց քննադատական խմբեր այն լուսանկարիչների համար, ովքեր աշխատում են իրենց անձնական, երկարաժամկետ ծրագրերի շուրջ։
Երկրից դուրս Ալեքսանյանի առաջին ուղևորությունը եղել է 1974 թվականին դեպի Պերու։ 1978-1989 թվականներին հիմնականում մեկնել է Պերու Անդյան ժողովուրդների կյանքը և մշակույթը փաստագրելու նպատակով։ 1983 թվականին ստացել է Ֆուլբրայթի ծրագիր՝ Պերուում աշխատանքը շարունակելու նպատակով։ Համաձայն ծրագրի՝ նա պետք է ապրեր և աշխատեր Պերուում վեց ամիս։ Այս աշխատանքի արդյունքը՝ «Stones in the Road: Photographs of Peru»-ն, փաստագրում է Անդյան ժողովուրդների արտագաղթը լեռներից դեպի Լիմայի շրջակայքի քաղաքները։ Դա քաղաքացիական պատերազմի և թմրանյութերի անօրինական արտադրության աճի բազմաթիվ ողբերգություններից էր։
1996 թվականին Ալեքսանյանը հրատարակեց իր առաջին գունավոր նախագիծը՝ «Where Music Comes From» գիրքը։ Հինգ տարվա ընթացքում ստեղծված այս աշխատությունը ներկայացնում է 25 երաժիշտների (այդ թվում՝ Ուինթոն Մարսալիս, Ֆիլիպ Գլաս, Էմիլի Հարիս և Պաուլ Սիմոն) ստեղծագործական գործունեությունը։
«Stones in the Road» և «Where Music Comes from» աշխատանքներն իրականացնելու համար կազմակերպած ճամփորդություններից հետո Ալեքսանյանն անդրադարձավ իր հայրենի քաղաքին։ Նրա «Gloucester Photographs» գիրքն արտացոլում է իր սիրելի քաղաքը։ Այդ աշխատանքը միաժամանակ փաստագրական և ինքնակենսագրական է։
2002 թվականին Ուինթոն Մարսալիսի հետ համատեղ Ալեքսանյանը հրատարակեց «JAZZ»-ը։ Դա նկարների և ասույթների հավաքածու է, որն արտացոլում է Մարսալիսի և նրա հանդիսականների միջև երաժշտական երկխոսությունը։
2005 թվականին Ալեքսանյանը 50 դիմանկար նկարեց «This I Believe» բեսթսելլերի համար, որը 2005-2007 թվականներին National Public Radio-ով ներկայացվեց նաև ռադիոսերիալի տեսքով։
Վերջերս Ալեքսանյանն ավարտեց իր հինգերորդ գիրքը՝ «NONFICTION»-ը։
«Perfect Hearing»-ը ռադիո վավերագրություն է Tinnitus-ի և լսողության կորստի մասին։ Ստեղծել են Նուբար Ալեքսանյանը և Աբբի Ալեքսանյանը Ջեյ Էլիսոնի հետ համատեղ։ Թողարկվել է 2004 թվականի փետրվարին «This American Life» ռադիոծրագրով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.