From Wikipedia, the free encyclopedia
Նուգա (ֆր.՝ nougat), հրուշակեղեն՝ ավանդաբար շաքարից կամ մեղրից և բոված ընկուզեղենից՝ նուշից, հունական ընկույզից կամ պնդուկից (բայց ոչ գետնընկույզից) պատրաստվող։ Նուգայի նյութակազմվածքը կարող է զգալիորեն տարբերակվել՝ շատ փափուկից մինչև կոշտ, ինչը կապված է բաղադրության հետ։
Ենթատեսակ | Հրուշակեղեն |
---|---|
Առաջացման երկիր | Միջին Արևելք |
Հիմնական | պնդուկ և շաքար |
Nougat Վիքիպահեստում |
Նուգային տարատեսակ համ և բույր հաղորդելու համար ստացված քաղցրավենիքին ավելացնում են կիտրոնի ցիտրուսակեղև, չրեր, շոկոլադ[1]։
Առանձնացնում են նուգայի երկու հիմնական տեսակներ՝ սպիտակ և մուգ (շագանակագույն)
Հայտնի են նուգայի մի քանի տարբերակներ.
Նուգայի ծագման մասին ստույգ տեղեկություն չկա, բայվ այժմյան տեսքով նուգան հայտնվել է Հարավային Եվրոպայի երկրներում մոտավորապես 15-րդ դարում, որտեղ մինչ օրս էլ համարվում է ծննդյան տոների կարևոր ատրիբուտներից մեկը, սակայն հավանական է, որ այն այստեղ է ներմուծվել Մերձավոր Արևելքից։ Հնարավոր է՝ նուգայի հայրենիքը Պարսկաստանն է. նուգայի տարատեսակներից մեկը, որը կոչվում է գազ, այժմ մեծ տարածում ունի ժամանակակից Իրանում։ «Նուգա» բառը ծագում է լատիներեն «nux»՝ ընկույզ բառից։ Ավանդաբար նուգան արտադրում են Իսպանիայում (որտեղ այն անվանվում է «turrón»), Իտալիայում (Կրեմոնա քաղաքում), Ֆրանսիայում (Մոնտելիմար քաղաքում) և Բելգիայում։ ԱՄՆ-ում նուգա են անվանում շոկոլադե սալիկների («Մարս», «Nuts») բաղադրիչներից մեկը, որն զգալիորեն տարբերվում է ավանդական բաղադրատոմսից՝ հաճախ ներառելով եգիպտացորենի օշարակ, դոնդող և գետնընկույզ։ Նուգան կարող է կիրառվել տարատեսակ բաղադրատոմսերում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.