From Wikipedia, the free encyclopedia
Նուշի կաթ, չբովված և աղացած նուշի ու ջրի խառնուրդից ստացվող ըմպելիք։ Ըստ իր համի՝ հիշեցնում է պրոտեինային ըմպելիքներ[1]։ Նման է սոյայի կաթին և բուսական կաթի մյուս տեսակներին[2]։
Նուշի կաթ | |
---|---|
Տեսակ | սննդային բաղադրամաս և ըմպելիք |
Ենթատեսակ | Բուսական կաթ, վեգան և ոչ ալկոհոլային խմիչք |
Ստեղծման տարի | 1200 |
Almond milk Վիքիպահեստում |
Միջին դարերում նուշի կաթը հաճախ կիրառվում էր հրուշակագործության մեջ՝ որպես կովի կաթի փոխարինիչ, քանի որ առանց սառնարանի դրա պիտանելիության ժամկետն ավելի երկար է, քան կենդանիների կաթի դեպքում։ Բացի այդ, այն կարելի էր օգտագործել պահքի ժամանակ։ Ռուսական կայսրությունում նուշի կաթը հայտնի էր օրշադ (օշարակ)[3] անվամբ։
Նուշի կաթը կարող են խմել և սննդի պատրաստման մեջ կիրառել բուսակերները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր չեն մարսում կենդանիների և սոյայի կաթը։ Այն չի պարունակում լակտոզա և խոլեսթերին։ Նուշի կաթը կալցիումի հիանալի աղբյուր է հանդիսանում։
Քաղցր նուշն անհրաժեշտ է մի քանի ժամ պահել ջրի մեջ, որպեսզի այն փափկի։ Դրանից հետո անհրեշտ է այն մանրացնել ջրի հետ միասին, օրինակ՝ բլենդերի օգնությամբ։ Ստացված սպիտակ հեղուկն էլ հենց կլինի նուշի կաթը։ Հետո կաթն անհրաժեշտ է քամել։ Ստացված քուսպը սննդի մեջ կարելի է օգտագործել ճիշտ այնպես, ինչպես դա անում են սոյայի կաթի մզվածքի՝ օկարայի դեպքում։ Պատրաստի կաթի մեջ կարելի է ավելացնել բուրավետիչներ, կակաո, վանիլին, շաքարավազ, համեմունքներ, բայց պարտադիր չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.